Ա. Լոպուխին
«Ահա, այն բոլոր կանայք, որոնք մնացել են Հուդայի թագավորի տանը, դուրս պիտի տարվեն Բաբելոնի թագավորի իշխանավորների առաջ, և նրանք պիտի ասեն. «Քեզ հրապուրեցին և հաղթեցին քո ընկերները. քո ոտքերը խրվեցին տիղմի մեջ, և նրանք հեռացան քեզնից»»։ (Սինոդական թարգմ.) [22]
Թագավորի կանանցից միայն մի քանիսը մնացին հարեմում: Մյուսները, իրավիճակի դժվարության պատճառով (այդ ժամանակ մայրաքաղաքում նույնիսկ հաց չկար) կարող էին Երուսաղեմից նախապես ինչ–որ տեղ ուղարկված լինել:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:14
----------------------------------
[22](Էջմիածին թարգմ.) Ահաւասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Յուդայի երկրի թագաւորիդ տանը, պիտի տարուեն բաբելացիների արքայի իշխանների մօտ: Նրանք պիտի ասեն. «Մարդիկ, որոնք քեզ հետ հաշտութեան մէջ էին, քեզ խաբեցին եւ յաղթեցին, մոլորութեան մէջ գցեցին քո ոտքերը եւ երես դարձրին քեզնից:
(Արարատ թարգմ.) Ահա այն բոլոր կանայք, որոնք մնացել են Հուդայի թագավորի տանը, դուրս պիտի տարվեն Բաբելոնի թագավորի իշխանավորների առաջ, և նրանք պիտի ասեն. Քո մտերիմները քեզ հրապուրեցին և հաղթեցին քեզ. քո ոտքերը խրվեցին տիղմի մեջ, և նրանք հետ քաշվեցին։
(Գրաբար) ահաւադիկ ամենայն կանայք որ մնացեալ են ի տան թագաւորիդ Յուդայ, հանցին առ իշխանս արքային բաբելացւոց. եւ նոքա ասիցեն. Խաբեցին զքեզ՝ եւ յաղթեցին քեզ արք խաղաղարարք, եւ արկցեն ի գայթագղութիւն զոտս քո, եւ դարձցին ի քէն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: