Սուրբ Հովհան Ոսկեբերան
Առաւ նրան դահճապետն ու ասաց. «Քո Տէր Աստուածն հէնց ա՛յս տեղի համար բարբառեց այդ չարութիւնների մասին:
Վերջապես, ամբողջ բանակը կիմանա մարգարեության զորությունը: Իսկ Սեդեկիան վազում էր. նա ակնկալում էր, որ մարգարեությունը կեղծ կլինի, բայց նա գերվեց և սարսափելի տառապանքներ տեսավ. ականատես եղավ զավակների սպանությանը. նրա աչքերն այնքան բաց թողնվեցին, որքան անհրաժեշտ էր, որ նա իմանար իր դժբախտությունները:
Եվ նա Երեմիային հանձնեց Գոդողիային: Եվ նայի՛ր Աստծո նախախնամությանը: Երբ բոլորը նայում էին, ու բոլորը կապված էին, նա ազատվում է. նրա համար լուսավոր տեսարան է «բեմադրվում»: Այս մասին վկայում է նաև գործերի վիճակը. վկայում է նաև մատուցված (բարի գործը): Դու, հրեա՛, չլսեցիր Երեմիային. բարբարոսնե՛ր, լսե՛ք խոսողին. «Քո Տերը՝ քո Աստվածը (ἐχρημάτισεν) այս տեղի վրա բերեց այս չարիքը, և սա Տերը կատարեց մեղավորների ու Իր ձայնը չլսողների համար»:
Ա. Լոպուխին
2–3. «Թիկնապահապետը բերել տվեց Երեմիային և ասաց նրան. «Քո Տեր Աստված է այս չարիքը վճռել այս վայրի մասին»»։ [2] «Եվ այն Տերը բերեց ու կատարեց այնպես, ինչպես որ ասել էր. որովհետև դուք մեղանչեցիք Տիրոջ դեմ և չանսացիք Նրա ձայնին, դրա համար էլ ձեզ պատահեց այս բանը»։ (Սինոդակն թարգմ.)
Նաբուզարդանը խոսում էր Երեմիայի պես և կիրառում էր նրա տեսակետները: Սակայն նաև ըստ իր հեթանոսական մտածելակերպի՝ նա կարող էր հավատալ հրեական Աստծուն, Ում հրեաները վիրավորել էին իրենց անհնազանդությամբ, և Վերջինս էլ դրա համար սկսել էր օգնել քաղդեացիներին...
-------------------------------------
[2](Էջմիածին թարգմ.) Առաւ նրան դահճապետն ու ասաց. «Քո Տէր Աստուածն հէնց ա՛յս տեղի համար բարբառեց այդ չարութիւնների մասին:
(Արարատ թարգմ.) Թիկնապահապետը կանչեց Երեմիային և նրան ասաց. «Տերը՝ քո Աստվածը, այս վայրի մասին այս չարիքը վճռել էր։
(Գրաբար) առ զնա դահճապետն՝ եւ ասէ ցնա. Տէր Աստուած բարբառեցաւ զչարիսդ զայդ ի վերայ տեղւոյս այսորիկ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: