Սուրբ Եփրեմ Ասորի
Ազգերը լսեցին քո գոյժը, եւ երկիրը լցուեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախուեց ու թուլացաւ, եւ երկուսն էլ միասին ընկան»:
Այսպես է մարգարեն խոսում Միջագետքում տեղի ունեցած առաջին ճակատամարտի մասին և կանխատեսում, որ եգիպտացիները կջախջախվեն բաբելոնացիների կողմից, և նրանց պարտության լուրը կտարածվի մոտակա և հեռավոր երկրներում: Ճակատամարտում զոհվածների բազմության մասին է խոսում «ուժեղը ուժեղի (այսինքն՝ եգիպտացին՝ եգիպտացու) հետ բախվեց» նախադասությունը, «և երկուսն էլ... ընկան», այսինքն՝ եգիպտական բանակը կցրվի, և ընդհանուր փախուստի ժամանակ եգիպտացիները կհրեն, կբախվեն, կտապալեն ու կոտնահարեն միմյանց:
Ա. Լոպուխին
«Ժողովուրդները լսել են քո անարգանքի մասին, և քո աղաղակը լցրել է երկիրը. որովհետև զորավորը բախվեց զորավորի հետ, և երկուսն էլ միասին ընկան»։ (Սինոդական թարգմ.) [12]
Այստեղ մատնանշվում է եգիպտական բանակին պատած այն խուճապը, որի ընթացքում մարտակառքերի վրա կանգնած հերոսները կամ հզոր մարտիկները բախվեցին միմյանց և ընկան:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:1
-----------------------------------------
[12](Էջմիածին թարգմ.) Ազգերը լսեցին քո գոյժը, եւ երկիրը լցուեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախուեց ու թուլացաւ, եւ երկուսն էլ միասին ընկան»:
(Արարատ թարգմ.) Ազգերը լսել են քո անարգանքի մասին, երկիրը լցվել է քո աղաղակով, որովհետև զորավորը գլորվեց զորավորի վրա, և երկուսն էլ միասին ընկան»։
(Գրաբար) Լուան զգոյժ քո ազգք, եւ աղաղակաւ քով լի եղեւ երկիր. զի պատերազմաւղ առ պատերազմողի տկարացաւ, եւ անկան երկոքեան ի միասին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: