Սուրբ Հովհան Ոսկեբերան
Գերութեան պատրաստութի՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չդ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն աւերակ պիտի դառնայ, եւ վայ պիտի տան նրան՝ այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով:
Այսինքն՝ վե՛րջ տուր պատերազմին և, վերցնելով գաղթի համար անհրաժեշտ պարագաները, հետևի՛ր կառավարիչներին. այլ կերպ ասած՝ դուք գաղթեցվելու եք:
Ոչ ոք չի կարող վկայակոչել ինչպես մարմնի թուլությունը, այնպես էլ աննշանությունը: Եղե՛ք ճարպոտ հորթերի պես, զինվե՛ք, թեև պատերազմը մեր քաղաքում չէ: Առաջինը դուք հանդես եկե՛ք, եղե՛ք մորեխների նման:
Ա. Լոպուխին
«Քեզ համար տարագրությանը անհրաժեշտ իրե´ր պատրաստիր, դո՛ւստր, Եգիպտոսի´ բնակչուհի, որովհետև Նոֆը ամայի պիտի դառնա, պիտի ավերվի, առանց բնակչի մնա»։ (Սինոդական թարգմ.) [19]
Գաղթի համար անհրաժեշտ է, օրինակ, գավազան, պայուսակ:
«Ո՛վ դուստր, բնակի՛չդ», այսինքն՝ Եգիպտոսի բնակիչները (նաև Եր. 4:31):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15
-----------------------------
[19](Էջմիածին թարգմ.) Գերութեան պատրաստութի՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չդ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն աւերակ պիտի դառնայ, եւ վայ պիտի տան նրան՝ այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով:
(Արարատ թարգմ.) Քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր, ո՛վ Եգիպտոսում բնակվող դուստր, որովհետև Մեմփիսն ամայի պիտի դառնա և պիտի ավերվի, առանց բնակչի մնա»։
(Գրաբար) Հանդերձ գերութեան արա քեզ բնակեալ դուստրդ եգիպտացւոց. զի Մեմփիս յապականութիւն եղիցի, եւ կոչեսցի նմա. վայ առ ի չգոյէ բնակչաց նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: