Երեմիայի մարգարեության մեկնություն 46։2

Սուրբ Հովհան Ոսկեբերան

եւ եգիպտացիների արքայ Նեքաւով փարաւոնի զօրաբանակի մասին, որը գտնւում էր Եփրատ գետի մօտ, Քարքամիսում, եւ որին Հրէաստանի Յոսիա արքայի որդի Յովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան:
   
   Դա ասվել է այն ժամանակ (սա Եգիպտոսի վերաբերյալ կանխատեսման սկիզբը չէ, այլ այն ժամանակ ասվածի հիշեցումը), երբ այս Նեհաոն, հաղթելով Հովսիային, գահ բարձրացրեց Հովաքազին: Իսկ երբ եկավ Նաբուգոդոնոսորը, նա ջախջախեց Հովաքազին և գահին բարձրացրեց Հովակիմին: Երբ նրա թագավորությունը երերաց, Եգիպտոսի թագավորը, հասնելով Եփրատ, պատերազմեց Նաբուգոդոնոսորի դեմ: Քանի որ հրեաները շատ էին մտածում եգիպտացիների հզորության մասին և շատ էին ցանկանում նրանցից օգնություն ստանալ, ուստի նա սպառնում է Նեհաոյի պարտությամբ և կործանմամբ, իսկ պատերազմի մասին խոսելով` անօգուտ է համարում կռվող հրեաներին օգնելը:
   Մյուս փարավոնը Ուաֆրին (Οὐαφρήν) էր, իսկ այս մեկը Նեոն է: Տե՛ս, թե ինչպես է Աստված ժամանակից շուտ օրինակների միջոցով խրատում նրանց: Նա ծանր պարտություն կրեց, այդ նույն ժամանակ պարտվեց նաև Հովակիմը, սակայն նրանք ամենևին էլ ավելի լավը չդարձան: Տե՛ս, թե որտեղ հանդիպեց՝ Եփրատի ափին:
   

Սուրբ Եփրեմ Ասորի

եւ եգիպտացիների արքայ Նեքաւով փարաւոնի զօրաբանակի մասին, որը գտնւում էր Եփրատ գետի մօտ, Քարքամիսում, եւ որին Հրէաստանի Յոսիա արքայի որդի Յովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:1
   

Ա. Լոպուխին

«Եգիպտոսի մասին, Նեքավով փարավոնի` Եգիպտոսի թագավորի զորքի մասին, որը Եփրատ գետի մոտ՝ Քարքեմիշում էր, և որին ջախջախեց Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, Հովակիմի` Հուդայի թագավոր Հովսիայի որդու չորրորդ տարում»: (Սինոդական թարգմ.) [2]
   
   Այս համարը որպես ներածություն ծառայում է միայն այս գլխի 8–12 համարների համար: Սա, իհարկե, 3–12–րդ համարներն ընդգրկող խոսքին ավելացվել է Կարքեմիշի մոտ եգիպտացիների կրած պարտությունից հետո: Կարքեմիշի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ընթերցի՛ր Եսայի 10:9–րդ համարի մեկնաբանությունը: Եգիպտական ​​բանակը, կարծես, արդեն երկար ժամանակ կանգնած էր այստեղ և, գուցե, պաշարել էր քաղաքը, երբ Նաբուգոդոնոսորն իր հոր հրահանգով  հարձակվեց նրա վրա: Սա, հավանաբար, տեղի է ունեցել Հովակիմի թագավորության 4–րդ տարում (մ.թ.ա. 605 թ.):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:1

----------------------------------

[2](Էջմիածին թարգմ.) եւ եգիպտացիների արքայ Նեքաւով փարաւոնի զօրաբանակի մասին, որը գտնւում էր Եփրատ գետի մօտ, Քարքամիսում, եւ որին Հրէաստանի Յոսիա արքայի որդի Յովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան:
(Արարատ թարգմ.) Եգիպտոսի մասին, Եգիպտոսի Նեքավով փարավոնի զորքի մասին, որ Եփրատ գետի մոտ՝ Քարքեմիշում էր, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ջախջախեց Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում. 
(Գրաբար) եւ ի վերայ զաւրացն փարաւովնի Նեքաւովայ արքային եգիպտացւոց, որ էր առ Եփրատ գետով ի Քարքամիս. զոր եհար Նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց. յամին չորրորդի Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Հրէաստանի։