Երեմիայի մարգարեության մեկնություն 48։10

Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի

Թող անիծեալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլութեամբ կը կատարի, թող անիծեալ լինի նաեւ նա, ով Տիրոջ սուրը արիւնից յետ կը պահի:
     
     Եթե ​​հոգու մեջ ճնշված չեն դեպի վատը տանող առաջին շարժումները, ապա մտքերը անխուսափելիորեն կվերածվեն գործի: Օրինակ՝ շնություն ներշնչող միտքը բնության մեղքն է. այն հուշում է, որ կնոջը ցանկությամբ նայեն  (Մատթ.5:28): Հետևաբար, եթե ինչ–որ թրի նման սուր և ոչնչացնող խոսքով այն չսպանվի հոգում և դա չարվի առավոտյան  (Ես. 5:11), այսինքն՝ նրան դուրս մղելուց հետո, ապա  սրտում շնություն գործելուց հետո  այն մարդուն կմղի իրագործելու ավելի մեծ մեղք, ինչն էլ նրան կստիպի մարմնով ընկնել մեղքի մեջ: Մտածում եմ, որ Երեմիայի ասած «Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով Տիրոջ սուրը արյունից հետ կպահի» խոսքը համաձայն է այստեղ ասվածի հետ։ Ով ցանկանում է խուսափել այս երդման ծանրությունից, նա չպետք է հոգևոր սրին (ենթադրաբար՝ մեղքերը ոչնչացնելու իր ձգտմանը, պետք է նշել նաև, որ Եբրայեցիներ 4:13 համարում Աստծու խոսքն է «սուր» կոչվում) հանգստություն տա նման մեղավորների արյունից։
     

Ա. Լոպուխին

«Անիծյա՛լ լինի Տիրոջ գործն անփութությամբ անողը, և անիծյա՛լ լինի Նրա սուրն արյունից հետ պահողը»։     (Սինոդական թարգմ.) [10]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 48։1

------------------------------------
[10](Էջմիածին թարգմ.) Թող անիծեալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլութեամբ կը կատարի, թող անիծեալ լինի նաեւ նա, ով Տիրոջ սուրը արիւնից յետ կը պահի:
(Արարատ թարգմ.) Անիծյա՛լ լինի անփութությամբ Տիրոջ գործն անողը, և անիծյա՛լ լինի իր սուրն արյունից խնայողը։
(Գրաբար) Անիծեալ լիցի որ գործէ զգործ Տեառն հեղգութեամբ. եւ անիծեալ լիցի որ վերացուսցէ զսուր իւր յարենէ նորա։