Սուրբ Հովհան Ոսկեբերան
քանզի ես իմ անձով երդուեցի, - ասում է Տէրը, - որ Եդոմի ժառանգութեան մէջ դու ապականութեան, նախատինքի, անապատի ու անէծքի պիտի վերածուես, իսկ քո բոլոր քաղաքները յաւիտեանս աւերակ պիտի դառնան»:
Նա խոսում է Բոստրայի մասին, քանի որ ներկայիս Արաբիան այն ժամանակ Եդոմն էր: Իսկ «Նրա բոլոր մասերը» բառերն ավելացվում են, քանի որ այն գլխավոր քաղաքն էր:
Ա. Լոպուխին
«Որովհետև Ինձնով եմ երդվում, - ասում է Տերը, - որ սարսափ, ծաղրանք, ավերակ ու նզովք պիտի դառնա Բոսորը, և նրա բոլոր քաղաքները պիտի դառնան հավիտենական անապատներ»։ (Սինոդական թարգմ.) [13]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։7
-----------------------------------------
[13](Էջմիածին թարգմ.) քանզի ես իմ անձով երդուեցի, - ասում է Տէրը, - որ Եդոմի ժառանգութեան մէջ դու ապականութեան, նախատինքի, անապատի ու անէծքի պիտի վերածուես, իսկ քո բոլոր քաղաքները յաւիտեանս աւերակ պիտի դառնան»:
(Արարատ թարգմ.) Որովհետև ես երդվում եմ իմ անձով,- ասում է Տերը,- որ Բոսրան ամայություն, նախատինք, ավերակ ու նզովք պիտի դառնա, և նրա բոլոր քաղաքները մշտական ավերակներ պիտի դառնան»։
(Գրաբար) Զի յանձն իմ երդուայ՝ ասէ Տէր, թէ յապականութիւն՝ եւ ի նախատինս՝ եւ յանապատս, եւ յանէծս եղիցիս ի մէջ բաժնի նորա, եւ ամենայն քաղաքք նոցա եղիցին աւերակք յաւիտեան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: