Սուրբ Եփրեմ Ասորի
որովհետեւ ահա մի փոքր ժամանակ եւս՝ եւ ես ազգերի մէջ, մարդկանց մէջ քեզ կը դարձնեմ արհամարհուած:
«Քեզ ազգերի մեջ փոքրաթիվ կդարձնեմ» (Աբդիու. 1:2): Մարգարեն խոսում է Եդոմի ժողովրդի մասին և ցույց է տալիս, որ իր եղբայրների առաջ հպարտանալու և նրանց հանդեպ թշնամաբար վարվելու համար նա գերության է տարվելու: Մեկ այլ իմաստով, մարգարեն փոքր է անվանում սատանային, քանի որ հաջորդող բառերը հարմար կերպով կիրառվում են նրա վերաբերյալ:
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
որովհետեւ ահա մի փոքր ժամանակ եւս՝ եւ ես ազգերի մէջ, մարդկանց մէջ քեզ կը դարձնեմ արհամարհուած:
Դառնալով Եդոմին՝ նա ասում է. «Քեզ ազգերի մեջ փոքրաթիվ կդարձնեմ», «բայց աննշան լինելով՝ վշտերի մեջ դու քեզ համար վեհ բաներ էիր երազում՝ չգիտակցելով, որ քեզ գերեվարելու են, չնայած քո բնակարանը արծվի պես բարձր տեղում ես դրել»։
Ա. Լոպուխին
«Որովհետև ահա, Ես քեզ փոքր պիտի դարձնեմ կդարձնեմ մեջ, անարգված` մարդկանց մեջ»։ (Սինոդական թարգմ.) [15]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։7
-----------------------------------------
[15](Էջմիածին թարգմ.) որովհետեւ ահա մի փոքր ժամանակ եւս՝ եւ ես ազգերի մէջ, մարդկանց մէջ քեզ կը դարձնեմ արհամարհուած:
(Արարատ թարգմ.) Որովհետև ահա ես քեզ ազգերի մեջ փոքր արեցի և մարդկանց մեջ՝ անարգ։
(Գրաբար) զի ահաւադիկ ես փոքր մեւս եւս՝ եւ տաց զքեզ ի մէջ ազգաց արհամարհեալ ի մէջ մարդկան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: