Ա. Լոպուխին
«Ուրեմն լսե՛ք Տիրոջ որոշումը, որը Նա սահմանել է Եդովմի վերաբերյալ, և նրա մտադրությունները, որոնք Նա ունի Թեմանի բնակիչների առնչությամբ. իսկապես, հոտերից ամենափոքրերը պիտի քշեն նրանց և պիտի ամայացնեն նրանց բնակավայրերը»։ (Սինոդական թարգմ.) [20]
«Ամենափոքրերը...»՝ ավելի ճշգրիտ՝ «Նրանց (ազգերի), հոտի մեջ ամենափոքրերին (այսինքն՝ նվաստացածներին), գայթակղելու են նվաճողները, և նույնիսկ նրանց բնակարանն է մարդու պես զարմանալու նրանց բաժին հասած (գերեվարվելու) ճակատագրի վրա:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։7
------------------------------------------
[20](Էջմիածին թարգմ.) Լսեցէ՛ք, ուրեմն, Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդոմայեցիների մասին, եւ նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Միթէ չե՞ն խփում հօտի վերջին ոչխարներին, որ գնան, կանգնած չմնան, եւ հօտը չցրուի:
(Արարատ թարգմ.) Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է Թեմանի բնակիչների դեմ. նրանց հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։
(Գրաբար) Վասն այդորիկ լուարուք զխորհուրդ Տեառն զոր խորհեցաւ ի վերայ եդովմայեցւոց, եւ զխորհուրդ նորա զոր խորհեցաւ ի վերայ բնակչաց Թեմանայ։ Եթէ ո՞չ հարցին յետինք ոչխարացն, բայց եթէ յաւիտեան կայցեն քակտո։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: