Երեմիայի մարգարեության մեկնություն 49։24

Սուրբ Եփրեմ Ասորի

Դամասկոսը վհատուեց, փախուստի դիմեց եւ կործանուեց. դողը բռնեց նրան, ցաւերն են այրում նրան, ինչպէս ծննդկանին:
     
     Զարմանալի է, որ Տիրոջ բարկությունը չի խնայել բնակիչների բազմությամբ, շքեղ շինություններով ու հաճելի հովիտներով փառավորված քաղաքը, այլ այն հանձնել է անողորմ թշնամիներին, ատողներին  և Դամասկոսը կործանել է կրակով:
     

  Ա. Լոպուխին

«Թուլացել է Դամասկոսը և շրջվել է, որ փախչի. վախը տիրել է նրան. ցավն ու տանջանքները պատել են նրան, ինչպես ծննդկան կնոջը»։ (Սինոդական թարգմ.) [24]
     
     Սիրիացիները կարճ ժամանակ առաջ էին դիմացել Նեհաո փարավոնի կողմից իրենց երկրում կատարված ավերածություններին, ով հպատակեցրել էր Սիրիան, որը մինչ այդ վասալային հարաբերությունների մեջ էր եղել Ասորական թագավորության հետ: Այժմ Սիրիան պետք է դիմանա երկրորդ` Նաբուգոդոնոսորի կատարած արշավանքի սարսափին: Նաբուգոդոնոսորը, որպես Ասորեստանի ժառանգ, հպատակեցնելու է այս երկիրը:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 49։23
----------------------------------

[24](Էջմիածին թարգմ.) Դամասկոսը վհատուեց, փախուստի դիմեց եւ կործանուեց. դողը բռնեց նրան, ցաւերն են այրում նրան, ինչպէս ծննդկանին:
(Արարատ թարգմ.) Թուլացել է Դամասկոսը, շրջվել է, որ փախչի. արհավիրքը բռնել է նրան, նեղության ու երկունքի ցավերը պատել են նրան, ինչպես ծննդկան կնոջը։
(Գրաբար) Լքաւ Դամասկոս. դարձաւ ի փախուստ եւ կործանեցաւ. դողումն կալաւ զնա, եւ երկունք ճեպեցին զնա իբրեւ զծննդականի։