Երեմիայի մարգարեության մեկնություն 49։29

Սուրբ Եփրեմ Ասորի

Նրանց վրանները, նրանց ոչխարները պիտի խլեն, նրանց շորերը, նրանց ամբողջ կահկարասին, նրանց ուղտերի երամակները պիտի վերցնեն իրենց համար: Աղաղա՛կ բարձրացրէք, որ չորս կողմից նրանց կորուստ է սպառնում:
   
    Մարգարեն խոսում է Ասորի բնակիչների մասին, ովքեր պատրաստվում էին օգնություն ցույց տալու  իրենց հարևաններին՝ արաբներին:
   

Ա. Լոպուխին

«Նրանց վրաններն ու նրանց ոչխարները պիտի վերցվեն, և նրանց ծածկոցներն ու նրանց ամբողջ գույքը և նրանց ուղտերը պիտի վերցվեն, և պիտի գոչեն նրանց. «Սարսափ է շուրջբոլորը»»։ (Սինոդական թարգմ.) [29]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 49։28

-----------------------------------------

[29](Էջմիածին թարգմ.) Նրանց վրանները, նրանց ոչխարները պիտի խլեն, նրանց շորերը, նրանց ամբողջ կահկարասին, նրանց ուղտերի երամակները պիտի վերցնեն իրենց համար: Աղաղա՛կ բարձրացրէք, որ չորս կողմից նրանց կորուստ է սպառնում:
(Արարատ թարգմ.) Նրանց վրանները և նրանց հոտերը պիտի վերցվեն, նրանց վարագույրները և նրանց ամբողջ գույքը, նրանց ուղտերը պիտի տանեն իրենց համար, և մարդիկ նրանց պիտի գոչեն. Սարսափ շուրջբոլորը։
(Գրաբար) զխորանս նոցա, եւ զխաշինս նոցա. առցեն զհանդերձս նոցա եւ զամենայն կահ եւ զկարասի նոցա. եւ զուղտերամակս նոցա առցեն իւրեանց։ եւ կոչեցէք ի վերայ նոցա կորուստ շուրջանակի։