Սուրբ Եփրեմ Ասորի
Բայց ես վերջին օրերին Ելամի գերեալներին պիտի վերադարձնեմ», - ասում է Տէրը: Ելամի մասին այս խօսքը յայտնուել է Սեդեկիայի թագաւորութեան սկզբին:
Հրեաների վերաբնակեցումից յոթանասուն տարի անց, երբ Կյուրոսը քանդի քաղդեացիների թագավորությունը, նրանց կողմից գերեվարված և ստրկացված բոլոր ժողովուրդներին կվերադարձնի իրենց բնակավայրերը:
Աստվածային Պողոսն ասում է. «Ուրեմն, ինչ գրվեց, գրվեց, որ մենք սովորենք, որպեսզի համբերությամբ և գրքերի պարգևած մխիթարությամբ հույսը ընդունենք» (Հռոմ. 15:4): Հետևաբար, Հոգին պատվիրեց ինչպես Երեմիային, այնպես էլ մյուս մարգարեներին գրավորապես փոխանցել գերության և վերադարձի այն իրադարձությունները, որ շատ փառահեղ և մեծ եղան իրենց ժամանակներում, որպեսզի հստակ և ակնհայտ կերպով մեզ ներկայացնի սատանայի լծի տակ գտնվող մեր ստրկության պատկերը, ինչպես նաև մեր Տիրոջ Աստվածային տնօրինության պատկերը, Ով իր մահով մեզ կյանք ու ազատում պարգևեց:
Ավելին, Սուրբ Հոգին մեզ սովորեցնում է, որ մարդը չպետք է գանգատվի Աստծո արդարությունից, նույնիսկ ամբարիշտների ծանր աղետներ կրելու պարագայում, այլ մենք միշտ պետք է մտածենք այն ահասարսուռ դատաստանի մասին, որի առաջ կանգնել են հզոր ազգերը, և ականջալուր պետք է լինենք մեզ հորդորող մարգարեներին, որոնք ասում են. «Ծառայեցե՛ք Տիրոջը երկյուղով և ցնծացե՛ք նրա առջև դողալով… որ Տերը չբարկանա, որ դուք չկորչեք արդարության ճանապարհից, երբ նրա զայրույթը բորբոքված լինի» (Սաղմ. 2:11–12):
Ա. Լոպուխին
««Բայց վերջին օրերին Էլամին պիտի վերադարձնեմ գերությունից», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [39]
Մարգարեն Ելամի համար հռչակում է Աստծու դատաստանը, որի պատճառով այն մասամբ ցրվելու է տարբեր երկրներում, մասամբ էլ ընկնելու է թշնամու սրով: Բայց հեռավոր ապագայում Ելամի համար ևս հռչակում է Աստծու ողորմությունը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։34
--------------------------------------
[39](Էջմիածին թարգմ.) Բայց ես վերջին օրերին Ելամի գերեալներին պիտի վերադարձնեմ», - ասում է Տէրը: Ելամի մասին այս խօսքը յայտնուել է Սեդեկիայի թագաւորութեան սկզբին:
(Արարատ թարգմ.) - Բայց վերջին օրերին Եղամին պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուրս յետինս դարձուցից զգերութիւն Ելամայ՝ ասէ Տէր։ Ի սկզբան թագաւորութեան Սեդեկիայ արքայի եղեւ բանս այս ի վերայ Ելամայ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: