Սուրբ Եփրեմ Ասորի
Դրանից յետոյ եմ վերադարձնելու գերեալ ամոնացիներին», - ասում է Տէրը:
«Դրանից հետո եմ վերադարձնելու գերյալ ամմոնացիներին»,– ասում է Տերը, այսինքն՝ յոթանասուն տարի անց: Քանզի սա է այն տարիների քանակը, որը նշանակում է Երեմիան, երբ ասում է. «Սրանք կաշխատեն քաղաքում», այսինքն՝ ամմոնացիները, մովաբացիները, փղշտացիները, փյունիկացիները և հրեաները յոթանասուն տարի կծառայեն Բաբելոնի թագավորին ( 11): Մարգարեն հրեաներին օտար ժողովուրդներից չի առանձնացնում, քանի որ հրեաները նույնպես հեռացան Աստծուց, նմանվեցին հեթանոս ազգերին, երկրպագեցին կուռքերին և ընդօրինակեցին հեթանոսների սովորույթները:
Ա. Լոպուխին
««Բայց դրանից հետո Ես Ամմոնի որդիներին հետ պիտի դարձնեմ գերությունից», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [6]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։1
-----------------------------------------
[6](Էջմիածին թարգմ.) Դրանից յետոյ եմ վերադարձնելու գերեալ ամոնացիներին», - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Եվ հետո Ամմոնի որդիներին հետ պիտի դարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ յետ այնորիկ դարձուցից զգերութիւն որդւոցն Ամոնայ՝ ասէ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: