Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ահա ես քո դէմ եմ, ո՛վ դու ապականիչ լեռ, - ասում է Տէրը, - դու, որ ապականում էիր ամբողջ երկիրը. իմ ձեռքը քեզ վրայ եմ երկարելու եւ քեզ ժայռերից ներքեւ եմ գլորելու, քեզ վերածելու եմ խանձուած լերան:
«Քեզ վերածելու եմ խանձված լեռան», այսինքն՝ մոխրի: Այս առումով ասում է. «Ես քեզ, որ ուժեղ էիր, ոչնչի կվերածեմ»: Այս փոխաբերությունը փոխառվել է կրաքարի համար այրված քարերից:
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
Ահա ես քո դէմ եմ, ո՛վ դու ապականիչ լեռ, - ասում է Տէրը, - դու, որ ապականում էիր ամբողջ երկիրը. իմ ձեռքը քեզ վրայ եմ երկարելու եւ քեզ ժայռերից ներքեւ եմ գլորելու, քեզ վերածելու եմ խանձուած լերան:
Բայց մեկ այլ գրքում` Ավետարանում, խոսվում է լեռան մասին (Մատթ. 17:20), որի տեսքը այսպիսին էր. այն զուրկ էր պտղատու բույսերից, սակավ էր որթատունկից, ձիթապտղի ծառերից և անպտուղ բույսերից, հարմար էր գազաններին անհրաժեշտ քարանձավների համար, անհանգիստ էր գիշատիչների հարձակումներից և վեր բարձրացողներից, ինչն էլ կարծես նշանակում է չար ոգիներ, ինչպես գրված է. «Քեզ վերածելու եմ խանձված լեռան, որն ավերում է ամբողջ երկիրը»:
Ա. Լոպուխին
«Ահա, Ես քո դեմ եմ, կործանարա´ր լեռ, - ասում է Տերը, - որ կործանում ես ամբողջ երկիրը, և քո դեմ պիտի մեկնեմ Իմ ձեռքը և քեզ պիտի ցած կգցեմ ժայռերից ու քեզ պիտի դարձնեմ այրված լեռ»։ (Սինոդական թարգմ.) [25]
Որպես ամբողջ երկրի վրա իշխող թագավորություն՝ Բաբելոնը անվանվում է ապականիչ լեռ:
«Խանձված լեռ»: Պաղեստինում անտառները հաճախ էին զարդարում լեռները: Եթե անտառն այրվում էր, ապա սարը տխուր տեսք էր ստանում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1
-----------------------------------------
[25](Էջմիածին թարգմ.) Ահա ես քո դէմ եմ, ո՛վ դու ապականիչ լեռ, - ասում է Տէրը, - դու, որ ապականում էիր ամբողջ երկիրը. իմ ձեռքը քեզ վրայ եմ երկարելու եւ քեզ ժայռերից ներքեւ եմ գլորելու, քեզ վերածելու եմ խանձուած լերան:
(Արարատ թարգմ.) «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ կործանարար լեռ,- ասում է Տերը,- որ կործանեցիր ամբողջ երկիրը, և ես իմ ձեռքը պիտի մեկնեմ քո դեմ և քեզ պիտի գլորեմ ժայռերից և քեզ այրած լեռ պիտի դարձնեմ։
(Գրաբար) Ահաւասիկ ես ի վերայ քո լեառնդ ապականիչ՝ ասէ Տէր, որ ապականէիր զամենայն երկիր։ Եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ քո, եւ թաւալեցուցից զքեզ ի վիմացդ. եւ տաց զքեզ ի լեառն այրեցեալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: