Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Բայց նրանք չլսեցին Ինձ և չխոնարհեցրին իրենց ականջները, այլ խստացրին իրենց պարանոցը և իրենց հայրերից ավելի վատ վարվեցին:
«Ես ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ամեն օր արթնացա կանուխ և առաքելով։ Բայց նրանք չլսեցին Ինձ և չխոնարհեցրին իրենց ականջները, այլ խստացրին իրենց պարանոցը և իրենց հայրերից ավելի վատ վարվեցին»,— ասում է Տերը: Այսպիսով` արդարացի է Տիրոջ բարկությունը, որը բոցավառվել և կաթիլ առ կաթիլ թափվում է անզգույշ, դաժան և Աստծո խոսքերը լսել չցանկացող ժողովրդի վրա: Բայց Աստծու մարգարեներին թե´ գիշերը, թե´լուսաբացին և թե´օրվա ընթացքում ուղարկելու մասին մենք խոսել ենք վերևում:
Ա. Լոպուխին
«Բայց նրանք չլսեցին Ինձ ու չխոնարհեցրին իրենց ականջը, այլ պնդացրին իրենց պարանոցները, իրենց հայրերից ավելի վատ արարքներ գործեցին»։ (Սինոդական թարգ․)[26]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7։21
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, եւ նրանք աւելի անհնազանդ դարձան, քան իրենց հայրերը:
(Արարատ թարգ․) բայց նրանք չլսեցին ինձ ու ականջ չդրեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին. իրենց հայրերից ավելի չար եղան։
(Գրաբար) եւ ոչ լուան ինձ, եւ ոչ անսաց ունկն նոցա. եւ խստացուցին զպարանոցս իւրեանց առաւել քան զհարց իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: