Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Դարեհի երկրորդ տարվա ութերորդ ամսին Տիրոջ խոսքը եղավ Ադդովի որդի Բարաքիայի որդուն՝ Զաքարիա մարգարեին.» (Սինոդական թարգ․)[1]
Նախաբանի մեջ, ըստ բնագիր տեքստի, Յոթանասնիցի, Վուլգաթայի և Թարգումի, նշվում են միայն մարգարեի հայտնություն ստանալու տարին և ամիսը, իսկ ասորերեն տարբերակը հավելում է «ամսվա առաջին (օրը)» արտահայտությունը:
«Դարեհի երկրորդ տարում». այստեղ խոսքը պարսից թագավոր Դարեհ Ա Վշտասպի մասին է, որը թագավորել է մ․թ․ա․ 521−485 թվականներին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Դարեհ արքայի երկրորդ տարուայ ութերորդ ամսին Տիրոջ խօսքը հասաւ Ադդովի որդի Բարաքէի որդուն՝ Զաքարիա մարգարէին եւ ասաց.
(Արարատ թարգ․) Դարեհի երկրորդ տարվա ութերորդ ամսում Տիրոջ խոսքը հասավ Ադդովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին՝ ասելով.
(Գրաբար) Յամսեանն ութերորդի՝ յամի երկրորդի Դարեհի արքայի եղեւ բան Տեառն առ Զաքարիա մարգարէ որդի Բարաքեայ, որդւոյ Ադդովայ եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: