Հովելի մարգարեության մեկնություն 1:14

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Նշանակե՜ք պահք, Հանդիսավոր ժողով հայտարարե՜ք, Հավաքե՜ք ծերերին և երկրի բոլո՜ր բնակիչներին, ձեր Աստծո տանը և աղաղակե՜ք Տիրոջը: (Սինոդական թարգ․)[14]
   
    «Նշանակե՜ք պահք» (եբրայերեն «kaddschu zom»−ը բառացիորեն նշանակում է «սրբացրե´ք պահքը»)․ ինչպես սլավոնական տեքստում է,Աստվածաշունչը հաճախ է հաղորդում մեծ աղետների ժամանակ պահք նշանակելու մասին (Գ Թագ. 21:9, 12, Բ Մնաց. 20:3, Ա Եզր. 8:21, Երմ. 36:9):
«Հանդիսավոր ժողով հայտարարե՜ք»․ եբրայերեն «kiru azarah» արտահայտությունը Յոթանասնիցը՝ «κηρύξατε θεραπείναν» (սլավոներեն՝ «проповедите цельбу), քարոզե´ք բուժում» է թարգմանել, այսինքն՝ հանձնարարեք այն, ինչը կբուժի ժողովրդին իրեն պատուհասած աղետից։ Յոթանասնիցը, հավանաբար, փորձել է միայն բնագրի իմաստը փոխանցել:
«Հավաքե՛ք ծերերին»․ մարգարեն ամբոխից առանձնացնում է ավագներին՝ մասամբ նրանց նկատմամբ հարգանք արտահայտելով, մասամբ էլ այն փաստը մատնանշելով, որ Տիրոջ տաճար պետք է հրավիրվեն բոլորը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծու Տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով:
(Արարատ թարգ․)Ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, երեցներին, երկրի բոլոր բնակիչներին հավաքե՛ք Տիրոջ՝ ձեր Աստծու տանը և աղաղակե՛ք Տիրոջը։
(Գրաբար) Սրբեցէ՛ք պահս՝ քարոզեցէ՛ք պաղատանս. ժողովեցէ՛ք զծերս ամենայն բնակիչք երկրիդ ի տուն Աստուծոյ ձերոյ, և աղաղակեցէ՛ք առ Տէր սրտի մտօք։