Ա․ Լոպուխին
Եվ կպատասխանի Տերը և կասի Իր ժողովրդին. «Ահա ես ձեզ հաց, գինի և յուղ եմ ուղարկում» և կկշտանաք դրանցով, և այլևս ձեզ չեմ հանձնի ժողովուրդների նախատինքին: (Սինոդական թարգ․)[19]
19 համարի 2−րդ մասից մինչև 3−րդ գլուխ: 19−րդ համարի 2−րդ կեսից սկսվում է Հովել մարգարեի նոր խոսքը, որը ասվել է առաջինից հետո: Այս խոսքում մարգարեն հայտարարում է երկրին հասած աղետների դադարեցման և առատ բերքի առաքման մասին (Հով. 19–27), ապա յուրաքանչյուր մարմնի վրա Սուրբ Հոգու հեղման մասին խոստում է տալիս (Հով. 28–32), և վերջապես պատկերում է բոլոր ազգերի դատաստանը և դրա հետևանքները (Հով․ գլուխ 3):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․)Տէրը պատասխանեց իր ժողովրդին եւ ասաց. «Ահա ես ուղարկում եմ ձեզ ցորեն, գինի եւ իւղ, եւ դուք կը կշտանաք դրանցով, ու այլեւս ձեզ չեմ յանձնի ազգերի նախատինքին:
(Արարատ թարգ․)Տերը պատասխանեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ համար ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում, որ նրանցով կշտանաք։ Եվ ազգերի մեջ ձեզ այլևս նախատինքի չպիտի վերածեմ»։
(Գրաբար)Եւ պատասխանի ետ Տէր ժողովրդեան իւրոյ՝ և ասէ. Ահաւասիկ ես առաքե՛մ ի ձեզ զցորեան և զգինի և զեւղ, և լցջի՛ք ի նոցանէն. և ո՛չ ևս տաց զձեզ ի նախատինս ազգաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: