Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։2

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

2-4․ «Եվ ո՞վ կարող է դիմանալ Նրա գալստյան օրվան, և ո՞վ կարող է կանգնել, երբ Նա հայտնվի։ Քանզի Նա նման է հալեցնող կրակի և մաքրող մոխրաջրի,» [2] «Եվ ո՞վ կարող է դիմանալ Նրա գալստյան օրվան, և ո՞վ կարող է կանգնել, երբ Նա հայտնվի։ Քանզի Նա նման է հալեցնող կրակի և մաքրող մոխրաջրի»։ «Այնժամ Տիրոջը հաճելի կլինեն Հուդայի և Երուսաղեմի զոհաբերությունները, ինչպես հին օրերում և ինչպես անցյալ ժամանակներում։» (Սինոդական թարգ․)
   

    Հրեաները մտածում էին, որ Տեր Աստծու դատաստանի համար հայտնվելը նրանց միայն օգուտ կբերի, սակայն իրականում դժվար թե նրանց մեջ շատ լինեին այնպիսիները, որոնք կդիմանան իրենց, ինչպես նաև այլ ժողովուրդներին սպասվող Տիրոջ դատաստանի փորձությանը։

    «Հալեցնող կրակ»−ի մասին ընթերցի՛ր Ես․ 1։25 համարի մեկնությունը։

    «Մաքրող մոխրաջրի» մասին ընթերցի՛ր Երեմ․ 2։22 համարի մեկնությունը։

    «Ղևիի որդիներին». մաքրագործումն առաջին հերթին կիրականացվի Ղևիի սերունդների, մասնավորապես՝ քահանաների հանդեպ, որովհետև Ղևիի հետ Տեր Աստված առանձնահատուկ ուխտ էր կնքել (Մաղ․ 2։5)։

    «Ճշմարիտ զոհ», այսինքն՝ ինչպես նշված է օրենքում։

    «Հին օրերում»՝օրինակ, Դավթի երջանիկ ժամանակներն են, ով հոգ էր տանում ճշմարիտ աստվածապաշտության կատարման համար։

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տէրը, - ո՞վ կը դիմանայ նրա մուտքի օրուան, եւ կամ ո՞վ հանգիստ կը մնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ:
(Արարատ թարգ.) - Ո՞վ կարող է տոկալ նրա գալու օրվան, և նրա երևալու ժամանակ ո՞վ կարող է կանգուն մնալ. որովհետև նա զտողի կրակի պես է և լվացարարների օճառի պես։
(Գրաբար) Ահաւադիկ գայ, ասէ Տէր ամենակալ։ եւ ո՞վ ժուժկալեսցէ աւուր մտի նորա, եւ կամ ո՞ հանդարտեսցէ յայտնութեան նորա. զի նա մտցէ իբրեւ զբոց հալոցի, եւ իբրեւ զաճառ լուալեաց։