Ովսեեի մարգարեության մեկնություն 1:6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ նա դարձյալ հղիացավ ու մի աղջիկ ծնեց, և Նա ասաց նրան․ «Նրա անունը Լո−Ռուհամա դի՛ր [«Չողորմած»], քանի որ ես այլևս ողորմած չեմ լինելու Իսրայելի տան հանդեպ, որ ներեմ նրանց»։ (Սինոդական թարգ․)[6]
   
   «Որ ներեմ նրանց» (եբր.՝ ki nasa essa lachem՝ «որ Ես ներելով ներեմ նրանց») խոսքերի փոխարեն սլավոներեն տեքստում, Յոթանասնիցի նմանողությամբ, «հակառակվելով կհակառակվեմ նրանց» տարբերակն է։ Ենթադրվում է, որ Յոթանասնից թարգմանության մեջ «nasa essa» բառերը կարդացել են որպես «nasi aschith», (հուն. άντιτασσόμενος αντιτάξομαι) հակադրվելով կհակադրվեմ։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Գոմերը երկրորդ անգամ յղիացաւ եւ մի աղջիկ ծնեց, ու Տէրը ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Չողորմած, որովհետեւ այլեւս պիտի չշարունակեմ ողորմել Իսրայէլի տանը, այլ նրանց դէ՛մ պիտի կանգնեմ հակառակութեամբ:
(Արարատ թարգ․) Եվ նա դարձյալ հղիացավ և մի աղջիկ ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Դրա անունը Լո-րուհամա՛ դիր, որովհետև այլևս չեմ ողորմելու Իսրայելի տանը, որ ներեմ նրանց։
(Գրաբար) Յղացա՛ւ միւսանգամ, և ծնաւ դուստր. և ասէ ցնա. Կոչեա՛ զանուն նորա Չողորմեալ. զի ո՛չ ևս յաւելից ողորմել տա՛նն Իսրայէլի. այլ ընդդէ՛մ կացից նոցա հակառակութեամբ։