Ովսեեի մարգարեության մեկնություն 10:7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Սամարիայում կանհետանա նրա թագավորը, ինչպես փրփուրը ջրի երեսից։ (Սինոդական թարգ․)[7]
   
    «Սամարիայում կանհետանա նրա թագավորը»․ մարգարեն խոսում է ոչ թե ոսկե հորթի (Շոլց, Կնաբենբաուեր), այլ թագավորի մասին, թագավորական իշխանության մասին՝ կանխագուշակելով առաջիկա կործանումը։ «Մերժել» բառը («անհետանալու» փոխարեն) առաջացել է այն պատճառով, որ Յոթանասնիցը եբրայերեն «nidmeh» բառը («damah» բառից՝ կործանել) ընթերցել է որպես «jarmeh» («ramah» բառից՝ թողնել, տապալել)։

    «Ինչպես փրփուրը ջրի երեսից»․ եբրայերեն «kezeph»  բառի ճշգրիտ իմաստն անհայտ է։ Հնագույն թարգմանիչներից ոմանք (Ակյուղաս, երանելի Հերոնիմոս) այն թարգմանել են «փրփուր» (αφρός, spuma) բառով, մյուսները՝ (Յոթանասնից, Թեոդոտիոն, Պեշիթո) «ցողուն», «թփուտ», «ծղոտ» (φρύγανον), այստեղից էլ առաջացել է սլավոներեն «ինչպես չոր ոստը» տարբերակը։

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Սամարիան մերժեց իր թագաւորին, ինչպէս տաշեղ ջրի երեսին:
(Արարատ թարգ․) Սամարիան և իր թագավորը ջրի երեսի փրփուրի պես պիտի չքանան։
(Գրաբար) Մերժեաց Շամրին զթագաւոր իւր՝ իբրև զխռիւ յերեսաց ջրոյ։