Ա. Պ. Լոպուխին (†1904)
Կանչում էին նրանց, իսկ նրանք հեռանում էին նրանց երեսից․ զոհ էին մատուցում բահաղներին և խունկ ծխում կուռքերին։ (Սինոդական թարգ․)[2]
«Կանչում էին նրանց»։ 2−րդ համարի խոսքերը կարելի է ընկալել որպես այն մարգարեների քարոզչության մասին ասված խոսքեր, որոնց Տերն ուղարկել է Իր ժողովրդի մոտ, կամ էլ կարելի է անդեմ իմաստով ընկալել (Գոոնակեր)․ «Որքան էլ նրանց կանչում էին, նրանք հեռանում էին»։ Համաձայն Յոթանասնիցի տեքստի՝ որոշ մեկնիչներ համարի սկզբում գտնվող բայը եզակի թվով են կարդում և այն Տեր Աստծու վերաբերյալ են հասկանում (Ես կանչեցի նրանց)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եւ ինչպէս կանչեցի նրանց, այնպէս էլ հեռացան իմ ներկայութիւնից: Նրանք Բահաղիմին էին զոհ մատուցում եւ խնկարկում էին կուռքերին:
(Արարատ թարգ․) Ինչքան կանչեցին նրանց, նրանք հեռանում էին նրանցից՝ Բահաղներին զոհ մատուցելով և կուռքերին խունկ ծխելով։
(Գրաբար) Որպէս կոչեցի զնոսա՝ նոյնպէս մերժեցան յերեսաց իմոց. Նոքա Բահաղիմա՛յ զոհէին, և դրօշելոց խո՛ւնկս արկանէին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: