Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եփրեմը քամի է հովվում և արևելյան քամու հետևից վազում, ամեն օր ավելացնում է սուտն ու ավերը. նրանք դաշինք են կապում Ասորեստանի հետ, և յուղը Եգիպտոս տանում։ (Սինոդական թարգ․) [1]:
12−14−րդ գլուխներն ընդգրկող հատվածը մարգարեի խոսքի մի նոր բաժին է։ Դրանցում Ովսեեն հանդիմանում է ժողովրդին ամբարշտության և կռապաշտության համար և հայտարարում է վերահաս պատժի մասին։
1−ին համարում Քամու պատկերը («kadim»՝ արևելյան քամի), որի հետևից վազում է Եփրեմը, նշանակում է, որ Եփրեմն անհասանելի նպատակներ է հետապնդում։ Տվյալ պարագայում մարգարեն նկատի ունի հատկապես օտարերկրացիների հետ դաշինք կնքելը, որոնցից Իսրայելն ապարդյուն օգնություն է սպասում։
«Քամի է հովվում» բառերի փոխարեն սլավոներենում «չար ոգի» տարբերակն է, քանի որ Յոթանասնիցը «roch» («արածել») բառը ընթերցել է որպես «rаа» («rа»՝ վտիտ, չար բառից)։
«Ավելացնում է սուտն ու ավերը» («schod») բառերը սլավոներենում հետևյալ կերպ են փոխանցված․ «ունայն և սնոտի բաներ է ավելացնում»։ Ինչպես երևում է, Յոթանասնիցը «schod» բառն ընթերցել է որպես «schav» (սուտ, ունայնություն)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Սակայն այս Եփրեմը չար է. հետեւեց խորշակին, ամբողջ օրը դատարկ եւ սնոտի բաներ շատացրեց, դաշինք կնքեց ասորեստանցիների հետ եւ իւղ էր տանում Եգիպտոս:
( Ովսեե 12։2․ Արարատ թարգ․) Եփրեմը քամի է արածում և արևելյան քամուն հետապնդում, ամեն օր շատացնում է սուտն ու բռնությունը։ Դաշինք են կապում Ասորեստանի հետ և յուղ են տանում Եգիպտոս։
(Գրաբար) Այլ Եփրեմ ա՛յս չար՝ զհե՛տ եղև խորշակի. զօրհանապազ զնանրութիւն և զսնոտիս յաճախեաց. ե՛դ ուխտ ընդ Ասորեստանեայս՝ և եւղ յԵգիպտոս տանէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: