Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ։ Ի՞նչ անեմ քեզ, Հո՛ւդա։ Ձեր բարեպաշտությունը առավոտյան մառախուղի և շուտ անհետացող ցողի նման է։ (Սինոդական թարգ․)[4]
Մարգարեն ցանականում է ցույց տալ, որ չնայած տարատեսակ պատիժներին, ժողովուրդը խելքի չեկավ, և նրա բարեպաշտությունը («chesed», սերը մերձավորի հանդեպ, «ελεος», սլավոներեն՝ «ողորմություն») վաղանցուկ եղավ։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Յուդա՛, որովհետեւ ձեր ողորմութիւնը վաղորդեան ամպի պէս է եւ առաւօտեան ցօղի պէս, որ անհետանում է:
(Արարատ թարգ․) Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Հուդա, որովհետև ձեր բարությունը առավոտյան ամպի պես է և ցողի նման է, որը շուտով չքանում է։
(Գրաբար) Զի՞նչ արարից ընդ քեզ Եփրեմ, և կամ զի՞նչ անցուցից ընդ քեզ Յուդայ. զի ողորմութիւն ձեր իբրև զամպ վաղորդայնի, և իբրև զցօղ առաւօտու որ անցանէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: