Ա. Պ. Լոպուխին (†1904)
3-4. Իրենց չար գործերով նրանք ուրախացնում են թագավորին և խաբեություններով՝ իշխաններին։ [3] Նրանք բոլորն այրվում են շնությամբ, ինչպես վառարանը, որն այրում է հացթուխը. նա դադարում է վառել այն, երբ խմոր է հունցում, և երբ այն խմորվում է։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն խոսում է և՛ մարմնավոր, և՛ հոգևոր շնության մասին: Հոգևոր շնությունը կռապաշտություն է։ Մարգարեն կրքերով բորբոքված ժողովրդին համեմատում է այրվող վառարանի հետ։ Ինչպես որ հացթուխն է շատ կարճ ժամանակով դադարեցնում վառել վառարանը (սլավավոներեն՝ «ճարպի զանգվածից», խմորի խառնուրդից), այդպես էլ Իսրայելն է շատ կարճ ժամանակով թողնում իր կրքերը, որպեսզի հանգստից հետո կրկին տրվի դրանց ։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Իրենց չարիքներով ուրախացրին թագաւորին եւ իրենց ստերով՝ իշխաններին:
(Արարատ թարգ․) Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորին և իրենց դավաճանություններով՝ իշխաններին։
(Գրաբար) Չարեօք իւրեանց ուրա՛խ արարին զթագաւորն, և ստութեամբ իւրեանց զիշխանս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: