Միքիայի մարգարեության մեկնություն 2։10

Ա․ Լոպուխին

Ոտքի կանգնե՛ք և գնացե՛ք, քանի որ այս երկիրը հանգստի վայր չէ․ պղծության պատճառով այն կկործանվի՝ ընդ որում դաժան կործանումով։ (Սինոդական թարգ․)[10]
   

   Մարգարեն անօրեններին գերությամբ է սպառնում և ուղղակիորեն նրանց երկիրը լքել է հրավիրում, [քանզի այն] պղծվել էր այնտեղ բնակվողների մեղքերով և դադարել էր հանգստության երկիր լինել (Բ Օր․ 13։9, 10, Ելք 28։12)։ Հունարեն և սլավոներեն տեքստերը բնագրի իմաստն այլաբանորեն են փոխանցում (սլավոներեն` «ոտքի կանգնի՛ր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ, քանի որ այն պղծության պատճառով ապականվել է»)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ոտքի՛ կանգնիր եւ գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ, պղծութեան պատճառով սաստիկ ապականուեցիք, հալածուեցիք առանց որեւէ մէկի հալածանքի:
(Արարատ թարգ․)Վե՛ր կացեք ու գնացե՛ք, որովհետև սա՛ չէ ձեր հանգստավայրը. անմաքրության պատճառով այն պիտի կործանվի և մեծ կործանումով։
(Գրաբար)Յո՛տն կաց և գնա՛, զի ո՛չ գոյ քեզ այդր հանգիստ. վասն պղծութեան ապականեցայք ապականութեամ. հալածեցա՛յք առանց ուրուք հալածելոյ։