Միքիայի մարգարեության մեկնություն 3։4

Ա․ Լոպուխին

Եւ նրանք Տիրոջը կկանչեն, սակայն Նա չի լսի նրանց և այն ժամանակ նրանցից կթաքցնի Իր երեսը, ինչպես որ նրանք են չարագործություն կատարում։ (Սինոդական թարգ․)[4]
   

   Ժողովրդին ճնշողների պատիժը կլինի այն, որ Տերը կարիքի ժամանակ, այսինքն` դատաստանի օրը, նրանց չի լսի։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այդպէս էլ կ՚աղաղակեն Տիրոջը, եւ նա չի լսի նրանց, երես կը դարձնի նրանցից այդ ժամանակ, քանի որ նրանք իրենց արարքով չարիք գործեցին:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ պիտի աղաղակեն Տիրոջը, և նա չի պատասխանելու նրանց, այն ժամանակ իր երեսը կծածկի նրանցից, որովհետև նրանք իրենց արարքներով չարիք գործեցին։
(Գրաբար) Նո՛յնպէս աղաղակեսցեն առ Տէր՝ և ո՛չ լուիցէ նոցա. և դարձուսցէ զերեսս իւր ի նոցանէն ի ժամանակին յայնմիկ. փոխանակ զի չարչարեցին զնոսա ի գործս իւրեանց։