Միքիայի մարգարեության մեկնություն 3։6

Ա․ Լոպուխին

Այդ պատճառով ձեզ տեսիլքի փոխարեն գիշեր կլինի, և խավար՝ գուշակության փոխարեն, արեգակը մայր կմտնի մարգարեների վրա և նրանց դիմաց օրը կխավարի։ (Սինոդական թարգ․)[6]
   
   «Գիշերվա» և «խավարի» պատկերները Աստվածաշնչում օգտագործվում են աղետների մասին գաղափար արտահայտելու համար (Ես․ 5։20)։ Միքիան հայտարարում է, որ իրենց շահադիտական գուշակությունների համար կեղծ մարգարեներին աղետներ են պատահելու։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այդ պատճառով ձեր տեսիլքը խաւար գիշեր պիտի դառնայ, ձեր իղձը պիտի նսեմանայ, արեգակը մայր պիտի մտնի մարգարէների վրայ, եւ ցերեկը պիտի խաւարի նրանց վրայ:
(Արարատ թարգ․) այլևս ոչ մի տեսիլք, որովհետև ձեզ վրա գիշեր է գալու և խավար, որպեսզի գուշակություն չանեք. և արեգակը մայր պիտի մտնի մարգարեների վրա, և օրը պիտի խավարի նրանց վրա.
(Գրաբար) ասն այնորիկ գիշե՛ր լիցի ձեզ ի տեսլենէ, և նսեմասցի ձեզ յղձութենէ. մտցէ արեգակն ի վերայ մարգարէիցն, և խաւարեսցի ի վերայ նոցա տիւ։