Միքիայի մարգարեության մեկնություն 3։7

Ա․ Լոպուխին

Եւ կամաչեն տեսնողները, և կամոթահարվեն գուշակողները, և նրանք բոլորը կփակեն իրենց բերանները, որովհետև Աստծո կողմից նրանց պատասխան չի լինի։(Սինոդական թարգ․)[7]
   

   Աղետների սկիզբն էլ որպես կեղծ մարգարեների կանխատեսումների կեղծ լինելու ապացույց է ծառայելու։ Նրանք ժողովրդին հանգստացնում էին բարեկեցության մասին իրենց կանխատեսումներով։ Նաև այն բանի համար կդադարեն կեղծ մարգարեներին հավատալ, քանի որ ընդհանրապես «Աստծո կողմից նրանց պատասխան չի լինի», այսինքն` մարգարեների միջոցով տրվող հայտնությունները կդադարեն (Ամ․ 8։12, Ողբ 2։4, Սաղմ․ 74։9)։ «Կփակեն իրենց բերանները» («ol − sapham»)․ եբրայերենից` «կծածկեն իրենց մորուքները» (Ղև․ 13։45, Եզ․ 24։17−22), այսինքն` դրանք կծածկեն՝ ի նշան իրենց պատուհասած աղետի համար արվող սգի։ Յոթանասնիցը վերջին միտքը այլ կերպ է արտահայտել․ ըստ հունարեն և սլավոներեն տեքստերի՝ կեղծ մարգարեների կանխատեսումների կեղծիք լինելու բացահայտումը հաշվի առնելով՝ «բոլորը կբամբասեն նրանց», այսինքն` բոլորը կկշտամբեն նրանց։ «Որովհետև Աստծո կողմից նրանց պատասխան չի լինի» բառերի փոխարեն սլավոներենում «ոչ ոք նրանց չի լսի» տարբերակն է․ «maaneh elogim» (Աստծուց պատասխան) արտահայտությունը Յոթանասնիցը «maaneh elejhem» է ընթերցել։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Պիտի ամաչեն երազատեսները, ծաղրուեն գուշակները, եւ բոլորը պիտի բամբասեն նրանց, քանի որ ոչ ոք չի լսելու նրանց:
(Արարատ թարգ․) տեսանողները պիտի ամաչեն, գուշակողները ամոթահար պիտի լինեն. նրանք ամենքն էլ պիտի ծածկեն իրենց շրթունքները, որովհետև Աստծու պատասխանը չի լինելու։
(Գրաբար) Եւ ամաչեսցեն երազատեսքն, և ծա՛ղր կայցեն իղձքն. և բամբասեսցեն զնոսա ամենեքեան. զի ո՛չ ոք իցէ որ լսիցէ նոցա։