Հովհաննես Ծործորեցի
Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին:
 Ամենքը կերան ու հագեցան և հավաքեցին մնացած կտորտանքներով յոթ լիքը զամբյուղ:
 Ամենքը հավասարապես կերան ու հագեցան, բայց արդյունքը նախորդի պես չեղավ. այնտեղ հինգ հազարը տասներկու կողով [մնացորդ] թողեց, իսկ այստեղ չորս հազարը՝ յոթ զամբյուղ: [Ավետարանիչը] կամ ուզում է ասել, թե այս զամբյուղներն ավելի մեծ էին, քան այն կողովները, կամ էլ, որպեսզի մնացորդների հավասարաչափ լինելու դեպքում չմոռանան հրաշքները, [Տերը] տարբեր կերպով է դրանք հիշել տալիս: Ուստի այնտեղ կողովների քանակը աշակերտների թվով է սահմանում, իսկ այստեղ զամբյուղները՝ նկանակների թվով, որպեսզի սրանով ևս ցույց տա Իր անբավ զորությունն ու դյուրագործ 829 իշխանությունը, թե կարող է [անել] ամեն ինչ այնպես, ինչպես կամենում է:
Մաղաքիա արք. Օրմանյան
Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:32
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: