Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:37

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ բոլորը կերան ու կշտացան. և ավելացած կտորներով յոթ լիքը զամբյուղ լցրեցին»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 15:35
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին:
 

   Ամենքը կերան ու հագեցան և հավաքեցին մնացած կտորտանքներով յոթ լիքը զամբյուղ:

   Ամենքը հավասարապես կերան ու հագեցան, բայց արդյունքը նախորդի պես չեղավ. այնտեղ հինգ հազարը տասներկու կողով [մնացորդ] թողեց, իսկ այստեղ չորս հազարը՝ յոթ զամբյուղ: [Ավետարանիչը] կամ ուզում է ասել, թե այս զամբյուղներն ավելի մեծ էին, քան այն կողովները, կամ էլ, որպեսզի մնացորդների հավասարաչափ լինելու դեպքում չմոռանան հրաշքները, [Տերը] տարբեր կերպով է դրանք հիշել տալիս: Ուստի այնտեղ կողովների քանակը աշակերտների թվով է սահմանում, իսկ այստեղ զամբյուղները՝ նկանակների թվով, որպեսզի սրանով ևս ցույց տա Իր անբավ զորությունն ու դյուրագործ 1 իշխանությունը, թե կարող է [անել] ամեն ինչ այնպես, ինչպես կամենում է:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 15:32