Մեր մասին

Shavigh.am կայքը նպատակ ունի  Տիրոջ օրհնությամբ լինել ուղեցույց և ուսուցողական ձեռնարկ Աստվածաշնչի առավել խորը ուսումնասիրության համար, որպեսզի հայ և օտարալեզու աստվածաբանական մեկնողական գրականությունը ընթերցող լայն հասարակությանը հասանելի դառնա արդի արևելահայերենով:

«Հավատում ենք, որ Աստված առատապես օրհնել է հայ ժողովրդին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցով, որի հիմքը Աստված է՝ Քրիստոսով: Ինչպես մեր Եկեղեցու հայրերն են ասել՝ Եկեղեցու զորությունը Սուրբ Հոգին է և նրա սնունդը՝ Աստվածաշունչը: Մեր մեծագույն փափագն է, որ այս Գրքերի Գիրքը՝ Աստվածաշունչը, մուտք գործի հայոց տներն ու սրտերը»: (Գրիգոր ավ. քհն. Հայրապետյան, Քրիստոսով վերանորոգում հայոց, հրատ. Թիվ 1)
   
Կայքը հնարավորություն է տալիս՝

ա) հեշտությամբ ընթերցել Աստվածաշնչի ցանկացած գրքի ցանկացած գլուխ,

բ) համեմատական ուսումնասիրության նպատակով Աստվածաշնչի կամայական գլուխ ընթերցել Էջմիածին ու Արարատ թարգմանություններով և գրաբարով,

գ) ծանոթանալ կամայական համարի կամ պարբերության մեկնությանը:

   
Կայքի հիմնական ուղղություններն են՝

ա) մեկնողական գրականության վերածումը գրաբարից աշխարհաբար
բ) օտարալեզու մեկնողական գրականության թարգմանությունը հայերեն լեզվով
գ) մեկնողական գրականության տպագրությունը առանձին գրքերի տեսքով
դ) առցանց մեկնողական գրականության տարածումը
   
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձի հոգևոր պաշտպանության գրավականն է Սուրբ Հոգու զորակցությունը, Աստվածաշնչի սերտողությունը, անաղարտ հավատն առ Քրիստոս:
ՈՒստի որպես հավատի և գործի միասնություն, կարծում ենք, որ օգտակար կլինի մեկնողական այնքան հարուստ գրականության փոխանցումը հայ հասարակությանը:
   

Սիրով հայտնում ենք, Շավիղ կայքը համագործակցում է՝
- Եղիշե վարդապետ Ավետիսյանի
- Տեր Արտակ քահանա Սուլթանյանի
- Գևորգ սարկավագ Կարապետյանի
- Շողիկ Թամրազյանի
- Տեր Համբարձում քահանա Դանիելյանի հետ:

   
Եթե դուք կամենում եք ձեր ներդրումն ունենալ վերոնշյալ ծրագրերի իրականացման գործում, ինչպես նաև ունեք որևէ առաջարկություն կայքի աշխատանքների հետ կապված, կարող եք կապ հաստատել կայքի խմբագրության հետ`

Ք. Երևան, Արտաշատի խճ. 11
[email protected]
+374 11 487799

+374 99 487799