
ԱՍՏՎԱԾԱՇՈԻՆՉ
Ծննդոց, Ելից, Թվոց գրքերի, Եսայու, Երեմիայի..

ՀԱՎԱՏՔ
Ճանաչել հայ Եկեղեցու սրբազան ավանդույթները

ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Հետևել Եկեղեցու սրբերի օրինակներին և ներշնչվել
Բարի գալուստ մեր կայք
Ուրախ ենք միասին կիսելու եւ բացահայտելու Հայոց Առաքելական Եկեցեղու ժառանգությունն իր երեք կարեւոր անոթների մեջ՝ Աստվածաշունչ, աստվածաբանական գրականություն եւ սրբերի կյանքեր:
Մեր առաքելությունը
Մենք նպատակ ունենք մատչելի դարձնելու Հայ Եկեղեցու կենդանի իմաստությունն ու ավանդությունը հետաքրքրվողների լայն շրջանակի համար։ Անկախ այն բանից, թե որքան գիտելիք ունի այս կայքի այցելուն, մենք պատրաստ ենք հաղորդակից դարձնելու նրան այն մեծ ժառանգությանը, որի հետեւորդներն ենք մենք:
Մենք առաջարկում ենք.
Աստվածաշունչ. մեր հավատքի կորիզն Աստծո խոսքն է։ Մենք հասանելի ենք դարձնում Աստվածաշնչի հայերեն մի քանի թարգմանություններ եւ մեկնություններ՝ խորացնելու համար ընթերցողների գիտելիքները եւ հասկանալի դարձնելու համար երկար դարեր առաջ գրված այս կարեւոր գրքի պատգամները։
Աստվածաբանական գրականություն. Հայ աստվածաբանական մտքի հարուստ ժառանգությունը ընդգրկում է դարեր՝ առաջար- կելով խորիմաստ մեկնություններ եւ ուսուցողական խորհրդածու- թյուններ քրիստոնեական վարդապետության վերաբերյալ: Այստեղ դուք կգտնեք հոդվածներ, ուսումնասիրություններ եւ ակնարկներ, որոնք կբացահայտեն մեր աստվածաբանական ժառանգությունը:
Սրբերի վարքեր. Սրբերը Քրիստոսի փոխակերպող զորության կենդանի վկաներն են։ Նրանց պատմությունները մեզ ոգեշնչում են ապրելու հավատով, քաջությամբ եւ սիրով։ Մենք վկայակոչում ենք նրանց կյանքերը՝ ներկայացնելով նրանց փորձառությունն ու այն դասերը, որոնք կարող ենք քաղել մեր հոգեւոր ուղու համար։
Միացե՛ք մեզ
Մենք հրավիրում ենք ձեզ ուսումնասիրել, սովորել եւ զարգանալ մեզ հետ միասին։ Անկախ նրանից՝ դուք փնտրում եք հոգեւոր առաջնորդություն, ակադեմիական գիտելիքներ, թե ներշնչանք ձեր առօրյա կյանքի համար, սա այն տեղն է, որտեղ Հայ Առաքելական Եկեղեցու իմաստությունը կենդանանում է։
Շնորհակալություն, որ այցելեցիք մեզ, մենք ուրախ ենք տեսնել ձեզ մեր համայնքի մաս կազմած։
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ
Տիեզերական ժողովներ
ԴԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ. Առաքելական սուրբ եկեղեցու դավանաբանական կառուցվածքը
ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում կիրառվող Հավատո հանգանակները
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: