Սուրբ Հովհան Ոսկեբերան
Տէրը, իր խօսքն ուղղելով Երեմիա մարգարէին, ասում է.
«Մի՛ մտածիր,– ասում է նա,– որ Ես քաղաքը վերջնական ավերման եմ մատնում, այլ ուշադրություն դարձրո՛ւ այն հանգամանքին, թե անհատական դժբախտությունները որքա՞ն քիչ խրատեցին հրեաներին: Սուտ մարգարեները զրպարտություն են տարածում, որ Ես իմ խոստմանը հակառակ եմ վարվել, որ երկու ցեղ, այսինքն՝ երկու թագավորություն՝ Հուդան և Եփրեմը, ընտրելով՝ Ես Իմ խոստման մի փոքր մասն եմ կատարել և մերժել եմ մեծ մասը: Սրանով նրանք հասան նրան, որ ժողովուրդն Ինձ արհամարհի և բարեպաշտությունն իսպառ կորցնի... Այսպիսով՝ արդարացի է, որ այդպիսի չարության համար նրանք պատիժ կրեն և, դրանով խրատվելով, պատշաճ կերպով ապրեն այն երկրում, որը Ես խոստացել եմ նրանց հայրերին:
Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային»: (Սինոդական թարգմ.) [23]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:14
-----------------------------------------
[23](Էջմիածին թարգմ.) Տէրը, իր խօսքն ուղղելով Երեմիա մարգարէին, ասում է.
(Արարատ թարգմ.) Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Երեմիա՝ եւ ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: