Երեմիայի մարգարեության մեկնություն 33:23

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Տէրը, իր խօսքն ուղղելով Երեմիա մարգարէին, ասում է.
    
    «Մի՛ մտածիր,– ասում է նա,– որ Ես քաղաքը վերջնական ավերման եմ մատնում, այլ ուշադրություն դարձրո՛ւ այն հանգամանքին, թե անհատական ​​դժբախտությունները որքա՞ն քիչ խրատեցին հրեաներին: Սուտ մարգարեները զրպարտություն են տարածում, որ Ես իմ խոստմանը հակառակ եմ վարվել, որ երկու ցեղ, այսինքն՝ երկու թագավորություն՝ Հուդան և Եփրեմը, ընտրելով՝ Ես Իմ խոստման մի փոքր մասն եմ կատարել և մերժել եմ մեծ մասը: Սրանով նրանք հասան նրան, որ ժողովուրդն Ինձ արհամարհի և բարեպաշտությունն իսպառ կորցնի... Այսպիսով՝ արդարացի է, որ այդպիսի չարության համար նրանք պատիժ կրեն և, դրանով խրատվելով, պատշաճ կերպով ապրեն այն երկրում, որը Ես խոստացել եմ նրանց հայրերին:
    

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային»: (Սինոդական թարգմ.) [23]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:14

-----------------------------------------

[23](Էջմիածին թարգմ.) Տէրը, իր խօսքն ուղղելով Երեմիա մարգարէին, ասում է.
(Արարատ թարգմ.) Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Երեմիա՝ եւ ասէ.