Ա. Լոպուխին
14–26. «Ահա, գալու են օրեր, - ասում է Տերը, - երբ Ես պիտի կատարեմ այն բարի խոսքը, որն ասացի Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին»։[14] «Ահա, գալու են օրեր, - ասում է Տերը, - երբ Ես պիտի կատարեմ այն բարի խոսքը, որն ասացի Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին»։ «Այն օրերին և այն ժամանակ Դավթի համար արդարության մի Շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա դատաստան ու արդարություն պիտի գործադրի երկրում»։ «Այն օրերին Հուդան պիտի փրկվի, և Երուսաղեմը անվտանգ պիտի բնակվի, և այսպես պիտի կոչվի Նրա անունը. «Տերը մեր արդարացումն է»»։ «Որովհետև այսպես է ասում Տերը. «Դավթից Իսրայելի տան գահի վրա նստող մարդ չպիտի պակասի»»։ «Եվ ղևտացի քահանաներից Իմ առաջ բոլոր օրերում ողջակեզ և այրվող ընծաներ ու զոհաբերություններ մատուցող մարդ չպիտի պակասի»։ «Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային»: «Այսպես է ասում Տերը. «Եթե կարողանաք խափանել Իմ ուխտը ցերեկվա հետ և Իմ ուխտը գիշերվա հետ այնպես, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չգան»: «Ապա կարող է խափանվել նաև Իմ ուխտը Իմ ծառա Դավթի հետ այնպես, որ նա իր գահի վրա թագավորող որդի չունենա, նույնպես և ղևտացի քահանաների՝ Իմ ծառաների հետ»։ «Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ Դավթի՝ Իմ ծառայի սերունդը, և Ինձ ծառայություն անող ղևտացիներին»։ «Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային»: «Չե՞ս տեսնում, թե այս ժողովուրդն ի՛նչ է խոսում. «Այն երկու ազգատոհմերին, որոնց Տերը ընտրել էր, Նա մերժե՞ց¦, և սրանով նրանք անարգում են Իմ ժողովրդին, կարծես նա այլևս ժողովուրդ չլիներ իրենց աչքում»»։ «Այսպես է ասում Տերը. «Եթե ցերեկվա ու գիշերվա ուխտը և երկնքի ու երկրի կանոնները Ես չեմ հաստատել»»: «Ապա Հակոբի և Դավթի՝ Իմ ծառայի սերունդն էլ պիտի մերժեմ, որպեսզի նրա սերնդից այլևս իշխանավորներ չդնեմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա. որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից և պիտի գթամ նրանց»: (Սինոդական թարգմ.)
Իսրայելի գահին նստող Դավթի սերնդի վերաբերյալ աստվածային խոստումների ճշմարտացիությունը
Այստեղ կրկնվում է ավելի վաղ (Եր. 23:5 և այլ համարներ) Դավթի արդար շառավղի մասին արդեն տրված խոստումը։ Սակայն այս հատվածում խոստում ունի հետևյալ փոփոխությունները՝ նախ այստեղ իրական հավատացյալների ապագա համայնքն ինքն է կրում. «Տերը մեր արդարացումն է» անունը, ապա այստեղ նշվում է Դավիթյան թագավորության և Ղևտական քահանայության հավիտենականության մասին: Ավելին, և՛ Դավթի, և՛ ղևտացիների սերունդը պետք է անչափ բազմանա: Ի վերջո, Տերը կրկին հավաստիացնում է իր խոստման ճշմարտացիության մասին, որը նա տվեց Դավթի սերնդին և ամբողջ Իսրայելին:
-------------------------------------
[14](Էջմիածին թարգմ.) Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - եւ ես հաստատ կատարելու եմ իմ բարի խօսքերը, որ յայտնեցի Իսրայէլի տան մասին եւ Յուդայի տան մասին:
(Արարատ թարգմ.) «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։
(Գրաբար) Ահա աւուրք գան՝ ասէ Տէր, եւ հաստատեցից զբանս իմ բարի զոր խաւսեցայ ի վերայ տանդ Իսրայէլի, եւ ի վերայ տանդ Յուդայ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: