Անգեի մարգարեության մեկնություն 1։14

Ա․ Լոպուխին

Եվ Տերն արթնացրեց Հուդայի ցեղից Սաղաթիելի որդի Զորաբաբելի ոգին, մեծ քահանա Հոսեդեկի որդու` Հեսուի ոգին և ժողովրդի բոլոր մնացորդների ոգին, և նրանք եկան ու իրենց Զորությունների Տեր Աստծու տունը սկսեցին կառուցել: (Սինոդական թարգ․)[14]
   
Տե՛ս Անգեի մարգարեության մեկնություն գլուխ 1:12
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն արթնացրեց Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլի ոգին, մեծ քահանայ Յոսեդեկի որդու՝ Յեսուի ոգին եւ ժողովրդի բոլոր մնացորդների ոգին. նրանք մտնում ու իրենց Ամենակալ Տէր Աստծու տան գործն էին անում:
(Արարատ թարգ․) Եվ Տերն արթնացրեց Սաղաթիելի որդի Զորաբաբելի հոգին և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետի հոգին և ժողովրդի ամբողջ մնացորդի հոգին, ու գնացին ու աշխատեցին իրենց Աստծու՝ Զորքերի Տիրոջ Տան վրա
(Գրաբար) Եւ զարթոյց Տէր զոգի Զորաբաբիլի որդւոյ Սաղաթիելի յազգէ Յուդայ, եւ զոգի Յեսուայ Յովսեդեկեայ քահանայի մեծի, եւ զոգի ամենայն մնացորդաց ժողովրդեանն. եւ մտանէին եւ գործէին զգործ ի տան Տեառն ամենակալի Աստուծոյ իւրեանց։