Երեմիայի մարգարեության մեկնություն 50։23

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ինչպէ՜ս խորտակուեց ու փշրուեց ամբողջ երկրի մուրճը, ինչպէ՜ս Բաբելոնը ազգերի մէջ աւեր դարձաւ:
     
     Տե՛ս, թե ինչպես է պատկերում նրա ուժը. այն պատկերում է ծանր հարվածի տեսքով: Հետո ամենուր ասում է, որ ընդդիմացել է Տիրոջը, մեղք է գործել (նրա առաջ): Նաև մատնանշում է մեղքի տեսակը: Ինչպես նա է արել, այդպես էլ կարվի նրա  նկատմամբ:
     

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Ինչպէ՜ս խորտակուեց ու փշրուեց ամբողջ երկրի մուրճը, ինչպէ՜ս Բաբելոնը ազգերի մէջ աւեր դարձաւ:
     
     Երեմիա մարգարեն, բաբելոնացիների մասին խոսելով, նրանց երկրի մուրճ  է անվանում. «Ինչպե՜ս խորտակվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը»: Որովհետև իրենց գիշատչությունից, ինչպես մուրճից, հարված ստանալով` խորտակվել է ամբողջ քաղաքն ու երկիրը:
     

Ա. Լոպուխին

«Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը: Ինչպե՜ս Բաբելոնը սարսափ դարձավ ժողովուրդների մեջ»։ (Սինոդական թարգմ.) [23]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 50:1

-----------------------------------------

[23](Էջմիածին թարգմ.) Ինչպէ՜ս խորտակուեց ու փշրուեց ամբողջ երկրի մուրճը, ինչպէ՜ս Բաբելոնը ազգերի մէջ աւեր դարձաւ:
(Արարատ թարգմ.) Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն եղավ։
(Գրաբար) զիա՞րդ խորտակեցաւ եւ մանրեցաւ ուռնն ամենայն երկրի. զիա՞րդ եղեւ Բաբելոն յապականութիւն ի մէջ ազգաց։