Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ինչպէ՜ս խորտակուեց ու փշրուեց ամբողջ երկրի մուրճը, ինչպէ՜ս Բաբելոնը ազգերի մէջ աւեր դարձաւ:
Տե՛ս, թե ինչպես է պատկերում նրա ուժը. այն պատկերում է ծանր հարվածի տեսքով: Հետո ամենուր ասում է, որ ընդդիմացել է Տիրոջը, մեղք է գործել (նրա առաջ): Նաև մատնանշում է մեղքի տեսակը: Ինչպես նա է արել, այդպես էլ կարվի նրա նկատմամբ:
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
Ինչպէ՜ս խորտակուեց ու փշրուեց ամբողջ երկրի մուրճը, ինչպէ՜ս Բաբելոնը ազգերի մէջ աւեր դարձաւ:
Երեմիա մարգարեն, բաբելոնացիների մասին խոսելով, նրանց երկրի մուրճ է անվանում. «Ինչպե՜ս խորտակվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը»: Որովհետև իրենց գիշատչությունից, ինչպես մուրճից, հարված ստանալով` խորտակվել է ամբողջ քաղաքն ու երկիրը:
Ա. Լոպուխին
«Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը: Ինչպե՜ս Բաբելոնը սարսափ դարձավ ժողովուրդների մեջ»։ (Սինոդական թարգմ.) [23]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 50:1
-----------------------------------------
[23](Էջմիածին թարգմ.) Ինչպէ՜ս խորտակուեց ու փշրուեց ամբողջ երկրի մուրճը, ինչպէ՜ս Բաբելոնը ազգերի մէջ աւեր դարձաւ:
(Արարատ թարգմ.) Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն եղավ։
(Գրաբար) զիա՞րդ խորտակեցաւ եւ մանրեցաւ ուռնն ամենայն երկրի. զիա՞րդ եղեւ Բաբելոն յապականութիւն ի մէջ ազգաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: