Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։7

Ա․ Լոպուխին

7-8․ Ձեր հայրերի օրերից դուք հեռացել եք Իմ օրենքներից և չեք հետևում դրանց, դարձե՛ք դեպի ինձ, և Ես դեպի ձեզ կդառնամ, ասում է Զորությունների Տերը։ Դուք կասեք․ «ինչպե՞ս դառնանք»։ [7] Մի՞թե մարդ կարող է թալանել Աստծուն։ Իսկ դուք թալանում եք Ինձ։ Կասեք․ «ինչպե՞ս ենք մենք Քեզ թալանում»՝ տասնորդով և ընծաներով։ (Սինոդական թարգ․)
   
   Տերը հրեաներին ուղղվելու, ապաշխարելու կոչ է անում, սակայն նրանք չեն ցանկանում հասկանալ Նրա առաջ իրենց ունեցած մեղքը, և զարմանում են այս հրավերի վրա․ նրանք Աստծո առաջ ոչնչով մեղավոր չեն։ Այդ ժամանակ Աստված ուղղակի հայտարարում է նրանց մեղքը․ նրանք, տասանորդի և ընծաների մեջ թալանում կամ, ավելի ճիշտ, խաբում են Աստծուն։

   «Տասանորդի» մասին ընթերցի՛ր Ղևտ․ 27։30 և հաջորդ, Թվ․ 18։20 և հաջորդ, Բ Օր․ 15։22 և հաջորդ համարների մեկնաբանությունները։

   «Ընծաների» մասին ընթերցի՛ր Եզ․ 44։30 համարի մեկնաբանությունը․ դրա և այլ բաների մասին ընթերցի՛ր Նեեմ․ 10։38 և հաջորդ, 13։10−12 համարների մեկնաբանությունները։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Իսկ դուք, Յակոբի որդիներ, հեռու չէք մնում ձեր հայրերի մեղքերից, խուսափում էք իմ օրէնքներից եւ չէք պահում դրանք: Դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզ, - ասում է Ամենակալ Տէրը: Դուք ասում էք. «Ինչո՞վ դառնան»:
(Արարատ թարգ․) Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ կանոններից և դրանք չեք պահել. ե՛տ դարձեք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։- Բայց դուք ասում եք. Ինչպե՞ս ետ դառնանք։
(Գրաբար) եւ դուք, որդիք Յակոբու, ոչ կացէք ի բաց ի մեղաց հարցն ձերոց. խուսափեցէք յաւրինաց իմոց, եւ ոչ պահեցէք զնոսա։ Դարձարուք առ իս՝ եւ ես դառնամ առ ձեզ՝ ասէ Տէր ամենակալ. եւ ասացէք. Ի՞ւ դարձցուք։