Ա․ Լոպուխին
Քանզի ահա, կգա օրը, որը վառարանի պես բոցավառվում է, այդ ժամանակ բոլոր ամբարտավանները և անարդար վարվողները կլինեն ինչպես ծղոտը, և կայրի նրանց գալիք օրը, ասում է Զորությունների Տերը, այնպես որ նրանցից չի թողնի ո՛չ արմատ, ո՛չ էլ ճյուղ։ (Սինոդական թարգ․) [1]
Անիրավները հավերժ չեն բարգավաճելու։ «Տիրոջ օրվա», այսինքն` Աստծո դատաստանի օրվա սկսելուն պես նրանք կանհետանան, ինչպես բոցկլտացող վառարանի մեջ նետված ծղոտն է արագ անհետանում (Ես․ 5։24)։ Նրանցից ո՛չ արմատներ, ո՛չ էլ ճյուղեր չեն մնա («արմատը» նրանք են, «ճյուղերը»՝ նրանց զավակները)։
1−3−րդ համարներ. «Անօրենները,− մարգարեն եզրափակում է նախորդ գլխում իր սկսած խոսքը,− կոչնչացվեն Աստծո դատաստանի օրը, իսկ բարեպաշտները վարձատրություն կստանան ու կուրախանան:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Ահա պիտի գայ Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքուած, եւ պիտի այրի նրանց. բոլոր այլազգիներն ու ովքեր անօրէնութիւն են գործում, պիտի վառուեն ինչպէս եղէգ այն օրը, որը պիտի գայ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրանցից ոչ մի արմատ եւ ոչ մի ուռ չի մնայ:
(Արարատ թարգ․) «Որովհետև ահա գալիս է այն օրը՝ վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, և նրանց այդ եկող օրը պիտի այրի,- ասում է Զորքերի Տերը,- արմատ և ոստ չի թողնելու։
(Գրաբար) Զի ահա եկեսցէ աւր Տեառն՝ բորբոքեալ իբրեւ զհնոց, եւ այրեսցէ զնոսա. եւ եղիցին ամենայն այլազգիք, եւ ամենայն որ գործեն զանաւրէնութիւն՝ եղէգն. եւ վառեսցի զնոքաւք աւրն որ գալոց իցէ, ասէ Տէր ամենակալ. եւ մի մնասցէ նոցա արմատ եւ մի ուռ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: