Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Քանզի ահա պիտի գա օրը՝ բոցավառ ինչպես հնոցը. այնժամ բոլոր ամբարտավանները և անօրենություն գործողները պիտի լինեն ծղոտի պես, և նրանց պիտի այրի այն գալիք օրը, - ասում է Զորությունների Տերը, - այնպես որ նրանցից չի թողնի ո՛չ արմատ, ո՛չ ճյուղ»։ (Սինոդական թարգ․) [1]
Անօրենները հավերժ բարօրության մեջ չեն լինելու։ Տիրոջ օրվա, այսինքն` Աստծու դատաստանի օրվա գալստյամբ նրանք պիտի կորչեն, ինչպես արագ այրվում և անհետանում է բոցավառ հնոցի մեջ նետված ծղոտը (Ես․ 5։24)։ Նրանցից չի մնա ո՛չ արմատ, ո՛չ ճյուղ («արմատը» նրանք են, «ճյուղերը»՝ նրանց որդիները)։
1−3−րդ համարներ. «Անօրենները,− ասում է մարգարեն՝ եզրափակելով նախորդ գլխում իր սկսած խոսքը,− կոչնչացվեն Աստծու դատաստանի օրը, իսկ բարեպաշտները կստանան իրենց վարձքը և կուրախանան»:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Ահա պիտի գայ Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքուած, եւ պիտի այրի նրանց. բոլոր այլազգիներն ու ովքեր անօրէնութիւն են գործում, պիտի վառուեն ինչպէս եղէգ այն օրը, որը պիտի գայ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրանցից ոչ մի արմատ եւ ոչ մի ուռ չի մնայ:
(Արարատ թարգ) «Որովհետև ահա գալիս է այն օրը՝ վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, և նրանց այդ եկող օրը պիտի այրի,- ասում է Զորքերի Տերը,- արմատ և ոստ չի թողնելու։
(Գրաբար) Զի ահա եկեսցէ աւր Տեառն՝ բորբոքեալ իբրեւ զհնոց, եւ այրեսցէ զնոսա. եւ եղիցին ամենայն այլազգիք, եւ ամենայն որ գործեն զանաւրէնութիւն՝ եղէգն. եւ վառեսցի զնոքաւք աւրն որ գալոց իցէ, ասէ Տէր ամենակալ. եւ մի մնասցէ նոցա արմատ եւ մի ուռ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: