Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Սակայն Իսրայելի որդիների թիվը կլինի ծովի ավազի չափ, որը հնարավոր չէ ո՛չ չափել, ո՛չ էլ հաշվել, և այնտեղ, որտեղ նրանց ասում էին․«Դուք Իմ ժողովուրդը չեք», նրանց պիտի ասեն․ «Դուք կենդանի Աստծու որդիներն եք»: (Սինոդական թարգ․)[10]
Եբրայերեն տեքստում այս 10֊րդ համարով սկսվում է 2−րդ գլուխը, Յոթանասնիցում՝ 9 և 10 համարները վերաբերում են առաջին գլխին։ Խոսքը տասը ցեղերից կազմված թագավորության մասին է։ 10−րդ համարը նախորդի հետ համեմատելիս պետք է եզրակացնել, որ ըստ մարգարեի՝ Իսրայելի մերժումը միայն ժամանակավոր է, և հետևաբար սերունդների բազմացման մասին նախահայրերին տրված խոստումը (Ծննդ․ 22։17, 32։12) սպառնալիքով չի վերացվում։
«Ինչպես ծովի ավազը»․ սա Հին Կտակարանում սովորական պատկեր է, որն արտահայտում է անթիվ բազմության գաղափարը։
«Եվ այնտեղ, որտեղ ասում էին» (սլավոներեն՝ «և կլինի, որ այնտեղ նրանց կասեն»), այսինքն՝ Պաղեստինում, որտեղ հայտարարվել էր Իսրայելի մերժման մասին, ժամանակի ընթացքում այդ նույն վայրում Իսրայելը կհավաքվի ցրված վայրերից:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Բայց իսրայէլացիների քանակը ծովի աւազի պէս անչափ ու անթիւ կը լինի. եւ այնտեղ, որտեղ ասուեց՝ «Դուք իմ ժողովուրդը չէք», այնտեղ «Կենդանի Աստծու որդիներ կը կոչուեն»:(Էջմիածին թարգ․)
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի պես պիտի լինի, որ չի չափվում և չի հաշվվում։ Այն վայրում, ուր նրանց ասվեց. «Դուք իմ ժողովուրդը չեք», նրանց պիտի ասվի. «Կենդանի Աստծու որդիներ»։
(Գրաբար) Եւ էր թիւ որդւոցն Իսրայէլի իբրև զաւա՛զ ծովու անչափ և անթիւ. և եղիցի ի տեղւոջ յորում ասացաւ՝ Ո՛չ ժողովուրդ իմ դուք, ա՛նդ կոչեսցին նոքա Որդիք Աստուծոյ կենդանւոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: