29․ Հոգիների ու մարմինների հավիտենական դատաստանին.

Ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց.

 

Այսինքն`  Աստծո  արդար  դատաստանին` յուրաքանչյուրի բարի կամ չար խոսքերի և գործերի անվրեպ հատուցմանը: «Հոգիների և մարմինների», որովհետև կան հոգեկան սխալանքներ,  ինչպես  սատանայի  և  դևերի ամբարշտությունը, ինչպես նաև խորհուրդներով նրանց նման ամբարտավան ու հպարտ մարդկանց, ովքեր չարակամ են և Աստծուն հայհոյողներ: Եվ չարասերների գործն  է  Աստծո  ընտրյալների  առաքինություններին  նախանձելն  ու  [նրանց]  ատելը: Եթե նույն վիճակի մեջ մնան, անաչառ ընտրության ժամանակ իրավացի դատաստանով կհատուցվի նրանց: Իսկ «մարմինների»` որովհետև [մարմինը] սաստիկ ցասման, աղտեղի ցանկության, գազանական ու անասնային, ոչ բանական հարձակումների գործիք  է  դառնում:  Նա  նույնպես  վերջում  պիտի պատժվի, եթե չուղղվի, կամ պսակվի, եթե ուղղության գա, որովհետև «Տերն արդար է Իր խոսքերում և անբասիր` Իր հաղթանակի  մեջ»  (հմմտ.  Սաղմ.  50:6):  Եվ  քանի որ կրկնակի արդար հատուցում է հաստատել` ըստ էության և գործի, հույսով սպասենք, ինչպես և «Հավատամքի» կարգն է ուսուցանում:

 

Հաջորդը՝

30․ Երկնքի արքայությանն ու հավիտենական կյանքին:

Նախորդը՝

28․ Մեռելների հարությանը.