Ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց.
Այսինքն` Աստծո արդար դատաստանին` յուրաքանչյուրի բարի կամ չար խոսքերի և գործերի անվրեպ հատուցմանը: «Հոգիների և մարմինների», որովհետև կան հոգեկան սխալանքներ, ինչպես սատանայի և դևերի ամբարշտությունը, ինչպես նաև խորհուրդներով նրանց նման ամբարտավան ու հպարտ մարդկանց, ովքեր չարակամ են և Աստծուն հայհոյողներ: Եվ չարասերների գործն է Աստծո ընտրյալների առաքինություններին նախանձելն ու [նրանց] ատելը: Եթե նույն վիճակի մեջ մնան, անաչառ ընտրության ժամանակ իրավացի դատաստանով կհատուցվի նրանց: Իսկ «մարմինների»` որովհետև [մարմինը] սաստիկ ցասման, աղտեղի ցանկության, գազանական ու անասնային, ոչ բանական հարձակումների գործիք է դառնում: Նա նույնպես վերջում պիտի պատժվի, եթե չուղղվի, կամ պսակվի, եթե ուղղության գա, որովհետև «Տերն արդար է Իր խոսքերում և անբասիր` Իր հաղթանակի մեջ» (հմմտ. Սաղմ. 50:6): Եվ քանի որ կրկնակի արդար հատուցում է հաստատել` ըստ էության և գործի, հույսով սպասենք, ինչպես և «Հավատամքի» կարգն է ուսուցանում:
Հաջորդը՝
30․ Երկնքի արքայությանն ու հավիտենական կյանքին:
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: