Նավյան Հեսուն Տիրոջ կողմից առաջնորդ կարգվեց Իսրայելի վրա. (նա) Իսրայելի երիտասարդներից երկուսին ընտրեց և ուղարկեց երկիրն ու Երիքովը լրտեսելու համար: Թեպետև Մովսեսից ավելի զորացավ, բայց իր ուսուցչի կարգին չբարձրացավ: Մովսեսը տասներկու լրտես ուղարկեց, սակայն երկուսն ընտիր գտնվեցին առաքինության մեջ, տասներկուսը մոլորվեցին (բայց նրանց) տեղը զբաղեցրեց երկուսի ուժը մինչև որ ամբողջ ապստամբությունը մարեց: Հեսուն բաց թողեց տասներկուսին և ճշմարտությունն (իմանալու) համար բավարար համարեց երկուսին: Մովսեսը տասներկու ցեղերին միաբանեց` նրանցից յուրաքանչյուրին կարգելով լրտեսության, որպեսզի ամեն մի տղամարդ (իր) տոհմը հորդորի քաջալերելով, (բայց) Հեսուն շատերին թողեց և միայն Աստծուն ապավինեց, քանի որ ինքն էլ էր մտել առաքինության գոտեմարտի մեջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: