Ս. ԵՂԻՇԵ – ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՀԵՍՈՒԻ ԵՒ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ

­Նավ­յան ­Հե­սուն ­Տի­րոջ կող­մից ա­ռաջ­նորդ կարգ­վեց Իս­րա­յե­լի վրա. (նա) Իս­րա­յե­լի ե­րի­տա­սարդ­նե­րից եր­կու­սին ընտ­րեց և­ ու­ղար­կեց եր­կիրն ու Ե­րի­քո­վը լրտե­սե­լու հա­մար: Թե­պետև ­Մով­սե­սից ա­վե­լի զո­րա­ցավ, բայց իր ու­սուց­չի կար­գին չբարձ­րա­ցավ: ­Մով­սե­սը տաս­ներ­կու լրտես ու­ղար­կեց, սա­կայն եր­կուսն ըն­տիր գտնվե­ցին ա­ռա­քի­նու­թյան մեջ, տաս­ներ­կու­սը մո­լոր­վե­ցին (բայց նրանց) տե­ղը զբա­ղեց­րեց եր­կու­սի ու­ժը մինչև որ ամ­բողջ ապս­տամ­բութ­յու­նը մա­րեց: ­Հե­սուն բաց թո­ղեց տաս­ներ­կու­սին և ճշ­մար­տութ­յունն (ի­մա­նա­լու) հա­մար բա­վա­րար հա­մա­րեց եր­կու­սին: ­Մով­սե­սը տաս­ներ­կու ցե­ղե­րին միա­բա­նեց` նրան­ցից յու­րա­քանչ­յու­րին կար­գե­լով լրտե­սութ­յան, որ­պես­զի ա­մեն մի տղա­մարդ (իր) տոհ­մը հոր­դո­րի քա­ջա­լե­րե­լով, (բայց) ­Հե­սուն շա­տե­րին թո­ղեց և ­միայն Աստ­ծուն ա­պա­վի­նեց, քա­նի որ ինքն էլ էր մտել ա­ռա­քի­նութ­յան գո­տե­մար­տի մեջ: