Ա. Լոպուխին
Ինքն անցավ նրանցից առաջ և յոթն անգամ գետին խոնարհվեց մինչև իր եղբորը մոտենալը: [3] (Սինոդական թարգ․)
Հին ու Նոր Արևելքում իրենցից բարձրերին ծնկի եկած ողջունելը ընդունված սովորություն էր: Հակոբը մի կողմ է դնում իր հպարտությունը և Եսավի առաջ 7 անգամ երեսնիվայր ծնրադրելով՝ ցույց է տալիս իր հանդեպ ավագ եղբոր ունեցած գերիշխանությունը: Այդ քայլով Հակոբը ցույց էր տալիս, որ զղջում է: Նա իրեն մեղավոր էր զգում Եսավի նկատմամբ, քանի որ եղբորից խլել էր օրհնությունը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ինքն անցաւ նրանցից առաջ եւ եօթն անգամ գետին խոնարհուեց մինչեւ իր եղբօրը մօտենալը:
(Արարատ թարգ․) Եվ ինքը բոլորից առաջ անցավ ու մինչև եղբոր մոտենալը յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց:
(Գրաբար) Եւ ինքն անց յառաջ քան զնոսա, եւ երկիր եպագ եւթն անգամ ի վերայ երկրի` մինչչեւ մերձենալ առ եղբայրն իւր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: