Ծննդոց գրքի մեկնություն 33:3

Ա. Լոպուխին

Ինքն անցավ նրանցից առաջ և յոթն անգամ գետին խոնարհվեց մինչև իր եղբորը մոտենալը: [3] (Սինոդական թարգ․)
   
   Հին ու Նոր Արևելքում  իրենցից բարձրերին ծնկի եկած ողջունելը  ընդունված սովորություն էր: Հակոբը մի կողմ է դնում իր հպարտությունը և Եսավի առաջ 7 անգամ երեսնիվայր  ծնրադրելով՝ ցույց է տալիս իր հանդեպ ավագ եղբոր ունեցած գերիշխանությունը: Այդ քայլով Հակոբը ցույց էր տալիս, որ զղջում է: Նա իրեն մեղավոր էր զգում Եսավի նկատմամբ, քանի որ եղբորից խլել էր օրհնությունը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ինքն անցաւ նրանցից առաջ եւ եօթն անգամ գետին խոնարհուեց մինչեւ իր եղբօրը մօտենալը:
(Արարատ թարգ․) Եվ ինքը բոլորից առաջ անցավ ու մինչև եղբոր մոտենալը յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց:
(Գրաբար) Եւ ինքն անց յառաջ քան զնոսա, եւ երկիր եպագ եւթն անգամ ի վերայ երկրի` մինչչեւ մերձենալ առ եղբայրն իւր: