Երեմիայի մարգարեության մեկնություն 1:7

Ա. Լոպուխին

7-8․ «Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. «Ես երիտասարդ եմ», որովհետև բոլոր նրանց մոտ, ում մոտ ուղարկեմ քեզ, կգնաս, և այն ամենը, ինչ որ հրամայեմ քեզ, կխոսես»»։ [7] ««Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև Ես քեզ հետ եմ, որ ազատեմ քեզ», - ասաց Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Սակայն Տեր Աստվածը հանդարտեցնում է Երեմիայի շփոթմունքը՝ խոստանալով նրան, որ նա կարող է իրագործել Աստծո կամքը, որովհետև դրանում հենց Աստված է օգնելու և թշնամիների հարձակումներից փրկելու նրան։

   «Կգնաս» բառն ավելի ճիշտ կլինի թարգմանել հրամայական՝ «գնա՛», իսկ «կասես»-ը՝ «խոսի՛ր» ձևով։
--------------------------------
[7] (Էջմիածին թարգ․) Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասա, թէ՝ «Մանուկ եմ ես». ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս, ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես:
(Արարատ թարգ․) Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. Ես մանուկ եմ, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Մի ասեր եթէ մանուկ եմ ես. զի առ ամենեսեան առ որս առաքեցից զքեզ՝ երթիցես. եւ ըստ ամենայնի զոր միանգամ պատուիրեցից քեզ՝ խաւսեսցիս։